Տեղեկատվություն

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

Ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և շնորհված որակավորումների, ճանաչված հաստատությունների և կրթական ծրագրերի, ինչպես նաև ազգային կրթական համակարգի հիմնական հատկանիշների վերաբերյալ հանդիսանում է ԱՓՇԱՏԿ-ի կարևոր գործառույթներից մեկը: Ավելին, հավաստի տեղեկատվություն և խորհրդատվություն է տրամադրվում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին և այլ շահառուներին` հասկանալու համար օտարերկրյա որակավորման իրական  արժեքը և իրավունքները: ԱՓՇԱՏԿ-ը նաև օգնում է ճշտել՝ արդյոք տվյալ բուհը և կրթական ծրագիրը ճանաչված են այն երկրում, որտեղ գտնվում է բուհը: Օտարերկրյա կրթական համակարգերի հիմնական տարրերի իմացությունը, ինչպես նաև օգտագործված աղբյուրները կարևոր են օտարերկրյա որակավորումների գնահատման համար: Տեղեկատվական աղբյուրները կարելի է բաժանել երկու խմբի՝ ազգային և միջազգային:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի վերաբերյալ առաջնային աղբյուր են հանդիսանում բարձրագույն կրթության ոլորտի համար պատասխանտու ազգային նախարարությունները: Սովորաբար նախարարությունները հրատարակում են տեղեկություններ միջնակարգ կրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգի,  իրավական շրջանակի և դրա կառավարման մարմինների վերաբերյալ,  որակի ապահովման ազգային մեխանիզմների և այն որակավորումների վերաբերյալ, որոնք  բարձրագույն  կրթության մուտքի իրավունք են տալիս:  Համաձայն 2016 Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի մոնիթորինգի հաշվետվության՝  կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների մոտավորապես 75%-ը նաև տրամադրում է տեղեկատվություն  որակավորումների ազգային շրջանակների, կրեդիտային և գիտելիքների գնահատման համակարգերի վերաբերյալ:  Երբեմն նախարարությունները իրենց կայքերում տեղադրում են  որակավումների  օրինակներ:

ENIC-NARIC կայքը պարունակում է 55 երկրների  կրթական համակարգերի նկարագրություններ, որոնք վավերացրել են Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան: Կայքում զետեղված է տեղեկատվություն երկրների պետական մարմինների, ազգային կրթական համակարգերի, որակի ապահովման  վերաբերյալ և այլ համապատասխան տեղեկատվություն:

ENIC-NARIC ցանցի որոշ ազգային տեղեկատվական կենտրոններ, որոնք ներկայացնում են  բարձր միջազգայնացման աստիճանով  երկրներ, մշակել են տարբեր տիպի տեղեկատվական համակարգեր, որոնք խթանում են օտարերկրյա որակավորումների  ճանաչմունը:  

 

Հղումներ

ANABIN Database (DE)

Alberta International Qualifications Assessment Service (IQAS) – Education Overview Guides

CIMEA – Worldwide database of University Grading Systems

Nordic National Recognition Information Centres (NORRIC) – Countries and regions (Study Visits) (SE, EN)

NUFFIC – Country modules (EN, NL)

CICIC – Country Education Profiles (EN, FR)

Organisation de Estados Iberoamericanos (Sistemas Educativos Nacionales) (ES) 

 

Միջազգային կազմակերպությունները, ցանցերը հանդիսանում են տարածաշրջանային և համաշխարհային տեղեկատվության հիանալի աղբյուրներ: Ստորև բերված են դրանցից որոշները՝

EU Commission: Eurypedia – The European Encyclopedia on National Education Systems

UNESCO – International Bureau of Education (Country Dossiers)

IAU – List of Universities in the World

IAU – Database on higher education systems worldwide

APARNET – The Asia Pacific Academic Recognition (Country Reports)  

NAFSA – Guide to Education Systems Around the World

QQI – International Qualifications Database (EN)

WES – Country resources

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *