2023թ-ի հունիսի 10-14-ը Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայացավ ENIC-NARIC ցանցի 30-րդ տարեկան համաժողովը: Համաժողովին մասնակցել են ԱՓՇԱՏԿ-ի երեք աշխատակիցներ: Միջոցառմանը ամփոփվել են ոլորտի վերջին իրադարձությունները և իրականացված ծրագրերը, ներկայացվել են անդամների նոր նախաձեռնությունները: ENIC-NARIC ցանցի 30-րդ տարեկան համաժողովի ընթացքում տեղի են ունեցել ինչպես ընդհանուր, այնպես էլ փոքր աշխատանքային խմբերով քննարկումներ: Փոքր աշխատանքային խմբերով քննարկումները թվով 12-ին էին, որոնցից 9-ին մասնակցեցին ԱՓՇԱՏԿ-ի աշխատակիցները:
Տեղի ունեցավ դիպլոմի հավելվածի վերաբերյալ աշխատանքային քննարկում
2023 թվականի մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի դահլիճում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկտվական կենտրոնի մասնակցությամբ, որի թեման էր վերանայել բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) հավելվածի (8-րդ բաժին) կրթական համակարգի նկարագրի լրամշակված տարբերակը:
Քննարկման ընթացքում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկտվական կենտրոնի տնօրեն Գ. Հարությունյանը և Բարձրագույն կրթության մասնագետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեցին նաև կենրտոնի կողմից 2019 թվականին իրականացված դոպլոմի հավելվածի և դրա կիրառելիության վերաբերյալ ուսոսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է ներկայացնել, թե որքանով է ՀՀ պետական, հավատարմագրված ոչ պետական և միջպետական համաձայնագրերի շրջանակներում ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից շնորհվող դիպլոմի հավելվածը ծառայում իր նպատակին:
Ուսումնասիրության արդյունքներն ամբողջական ձևով ներկայացված են ձեռնարկում, որն ուղղված է դիպլոմի հավելվածի նպատակի և կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև ԵԲԿՏ նախարարների կողմից 2018թ. Փարիզում հաստատված դիպլոմի հավելվածի վերամշակված տարբերակի ներդրմանը ՀՀ բուհերում:
Քննարկամը ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ բուհերի մոտ 30 ներկայացուցիչները: