2022թ. ապրիլի 28-ին Ռիգայում «QUATREC 2 – համեմատելով որակավորումները հուսալի ճանաչման համար» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ փորձի փոխանակման հերթական հանդիպումը: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից հանդիպմանը մասնակցեցին երկու գնահատման մասնագետներ:
Ծրագրի նպատակն է բուհերի և գործատուների համար դյուրացնել որակավորումների գնահատման գործընթացում ուսումնառության արդյունքների արդյունավետ օգտագործումը` նպաստելով որակավորումների արդար ճանաչմանը:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ծրագրի համեմատական արդյունքները, ինչպես նաև որակավորումների գնահատման գործընթացում ուսումնառության արդյունքների գործածման լիտվական և անգլիական փորձը:
QUATREC 2 ծրագրի շրջանակում փորձի փոխանակման հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին Երևանում: