2020 թ.-ի օգոստոսի 7-ին ԱՓՇԱՏԿ-ը հրատարակեց ձեռնարկ, որն ամփոփեց ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարված եզրակացություններն ու առաջարկությունները նպատակ ունեն խթանել ՀՀ-ում ինստիտուցիոնալ ճանաչման գործընթացը, և այն համահունչ դարձնել Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային: Ուսումնասիրության նպատակով մշակվել և էլեկտրոնային տարբերակով ՀՀ 47 բուհերի է ուղարկվել 9 հարցից բաղկացած հարցաշար: Պատասխանները ստացվել են ընդամենը 19 բուհերից: Վերլուծությունը հիմնված է պատասխանների վրա: