ԳԼԽԱՎՈՐ
Օտարերկրյա որակավորումների ճանաչում
Օտարերկրյա որակավորումների ճանաչումը վերաբերվում է դրանց գնահատմանը ազգային կրթական համակարգի կամ աշխատաշուկայի նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունում ճանաչման վերաբերյալ որոշումները կայացնում են լիազոր մարմինները` ուսումնական հաստատությունները, մասնագիտական մարմինները, գործատուները:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- 2022թ. ապրիլի 28-ին Ռիգայում «QUATREC 2 - համեմատելով որակավորումները հուսալի ճանաչման համար» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ փորձի փոխանակման հերթական հանդիպումը: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից հանդիպմանը մասնակցեցին երկու գնահատման մասնագետներ: Ծրագրի նպատակն է բուհերի և գործատուների համար դյուրացնել որակավորումների գնահատման գործընթացում ուսումնառության արդյունքների արդյունավետ օգտագործումը` նպաստելով որակավորումների…
- 2018 թվականի սեպտեմբերին սկսված «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագիրը մոտեցավ իր ավարտական փուլին: Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել հայկական և նորվեգական բուհերի միջև համագործակցությունը հատկապես ճանաչման հարցերում: NACAR-ի շրջանակներում ս.թ. ապրիլի 19-22-ը տեղի ունեցավ ևս մեկ այց Օսլո, Նորվեգիա` քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև…
- Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը և բարձրագույն կրթության մասնագետ Անի Հովհաննիսյանն անցկացրեցին ուսումնառության վերջնարդյունքների բենչմարքինգի վերաբերյալ եռօրյա վերապատրաստում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) մասնագետների համար: ՀԱԱՀ-ի առաջարկով ` որպես օրինակ ուսումնասիրվել և UNESCO World Reference Levels թվային գործիքով վերլուծվել էին բուհի մեկ բակալավրական և մեկ մագիստրոսական կրթական…
- Մայիսի 25-ին Quatrec-2 ծրագրի շրջանակներում տեղի կունենա սեմինար «Ուսումնառության վերջնարդյունքների կիրառումը որակավորումների գնահատումը խթանելու համար. առաջարկություններ» թեմայով: Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև մայիսի 15-ը:
- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկվող թեմայի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2021 թ. ուժի մեջ է մտել ասիական և խաղաղօվկիանորսյան տարածաշրջանում բարձրագույն…
- Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի նոր հասցեն է Վրացյան 73:
- Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱՓՇԱՏԿ-ի վերապատրաստման դասընթացը` <<Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրները. ապագային ընդառաջ>> խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 23 բուհերի 38 ներկայացուցիչներ: Որակավորումների ճանաչման համար 2021թ․հատկանշական տարի էր, քանի որ մայիսի 1-ից ուժի մեջ մտավ Տոկիոյի կոնվենցիան, և նոյեմբեր ամսին ՀՀ Ազգային ժողովը միաձայն հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության…
- ԵՄ/ԵԽ «Որակյալ կրթություն բոլորի համար Մոնտենեգրոյում» համատեղ ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրի մասնակիցների և ԱՓՇԱՏԿ-ի մասնագետների հետ կազմակերպվել էր գործընկերային փորձի փոխանակման հանդիպում ակադեմիական անբարեվարքության և կրթության ոլորտում կեղծարարության դեմ պայքարի լավագույն փորձի փոխանակման համար: Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկատվություն փոխանակեցին իրենց երկրում տիրող իրավիճակի, գործունեության և մեթոդաբանության, հիմնական ձեռքբերումների, մարտահրավերների և…
- Ս/թ հունիսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը և բարձրագույն կրթության մասնագետ Անի Հովհաննիսյանը ներկայացրեցին «ֆիանանսներ» բակալավրական կրթական ծրագրի իրենց կողմից իրականցված ուսումնառության վերջնարդյունքների բենչմարքինգը: Բենչմարքինգը կատարվել էր ՀՊՏՀ-ի կողմից իրականացվող հետազոտական ծրագրի շրջանակներում, որի ֆոկուս-խմբերում ընդգրկված է ԱՓՇԱՏԿ-ը: Բենչմաչքինգի համար նախապես ընտրվել էին 3 բուհերի…
- 2021 թ․ մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան (Տոկիոյի կոնվենցիա), որը Հայաստանը ստորագրել էր 2011թ. նոյեմբերի 26-ին: Անկասկած, սա կարևոր ձեռքբերում է ՀՀ-ի համար և այն մեծապես կխթանի այդ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը կրթության ու գիտության ոլորտում: Կոնվենցիան իր սկզբունքներով…
Գործընկերներ





