Մեր ծրագրերը

Մեր ծրագրերը

ԱՓՇԱՏԿ-ը, իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, պարբերաբար իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել ճանաչման գործընթացը և ըստ նպատակի կիրառել ճանաչման գործիքաշարը: 

Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREC-RQ

NATREC-RQ ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետության բուհերի ինստիտուցիոնալ կարողությունները՝ մշակելով ճանաչման վերաբերյալ ձեռնարկ:

Իր գործունեության տարիների ընթացքում տարբեր նախագծերի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ը կուտակել է փախստականների որակավորումների գնահատման մեծ փորձ՝ փորձարկված մեթոդաբանությամբ և գործիքակազմով:

...

Փախստականների, ինչպես նաև իրենց կրթությունն ամբողջությամբ ապացուցել չկարողացող անձանց թվի աճի պայմաններում ՀՀ բուհերին անհրաժեշտ է կառուցվածքային մոտեցում ցուցաբերել որակավորումների գնահատման գործընթացում՝ կիրարկելով թափանցիկ մեխանիզմներ և գործիքակազմ:

Այսպիսով, ձեռնարկը ներառելու է բուհերում ճանաչման հիմնախնդիրները՝ մասնավորապես կենտրոնանալով փախստականների որակավորումների վրա: ՀՀ բուհերի որակավորումների ճանաչման գործընթացի համար պատասխանատու աշխատակիցների համար ձեռնարկը ծառայելու է որպես գործնական ուղեցույց՝ նկարագրելով փախստականների որակավորումների գնահատման անհրաժեշտ մեթոդաբանությունը, գործիքակազմը և հաջորդական քայլերը:

Ձեռնարկը խթանելու է ճանաչման ինստիտուցիոնալ ընթացակարգերի համապատասխանությունը ESG2015-ի որակի ապահովման գործընթացներին և ապահովելու է, որ ճանաչման վերաբերյալ ինստիտուցիոնալ քաղաքականությունը հիմնված լինի Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի սկզբունքների և ընթացակարգերի վրա:

Միկրո-որակավորումները Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերում (MICRO-GEAR)

MICRO-GEAR-ն աջակցում է Հարավային Կովկասի բարձրագույն կրթության ոլորտի կառուցվածքային բարեփոխումներին՝ կենտրոնանալով Վրաստանի և Հայաստանի վրա: Ծրագրի նպատակն է ներկայացնել և նպաստել միկրո-որակավորումների լայն տարածմանը որպես բարձրագույն կրթության համապատասխանության, որակի և ճկունության բարելավման գործիք:

Համաձայն Եվրոպական խորհրդի շարունակական կրթության և զբաղվածության համար միկրո-որակավորումների եվրոպական մոտեցման վերաբերյալ երաշխավորության՝ ծրագիրը արդիականացնելու է երկու երկրներում որակավորումների ազգային շրջանակները, ստեղծելու է ազգային կոնսենսուս միկրո-որակավորումների սկզբունքների շուրջ, խթանելու է միկրո-որակավորումներին միտված կրթական գործունեությունը և հեշտացնելու է դրանց փոխադարձ ճանաչումը: 

 https://microgear.org/

...

Առաջարկվող բարեփոխումները վավերացնելու, քաղաքականության մշակման, ինչպես նաև միկրո-որակավորումների տարածումը հեշտացնելու նպատակով  կիրարկվելու է պիլոտային ծրագիր՝ ներառելով միկրո-որակավորումների կարողությունների զարգացումը և միկրո-որակավորումներին հանգեցնող կրթական միավորների մշակումը:

Ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքները տարածվելու են շահառու երկրների և տարածաշրջանի բոլոր համապատասխան կրթական և վերապատրաստման գործունեություն իրականցանող կառույցների շրջանում:

Ծրագրի մասնակիցների ցանկը․

Վրաստանի տեխնիկական համալսարան, Վրաստան (համակարգող)

Վրաստանի համալսարան, Վրաստան

Վրաստանի կրթության և գիտության նախարարություն, Վրաստան

Կրթության որակի բարձրացման ազգային կենտրոն, Վրաստան

Վրաստանի հետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիա, Վրաստան

Սաարլանդի համալսարան, Գերմանիա

Մադրիդի Կառլոս III համալսարան, Իսպանիա

Եվրոպական ուսումնասիրությունների համալսարան, Իտալիա

Ակադեմիական համարժեք շարժունության տեղեկատվական կենտրոն, Իտալիա

Giraf Pm E.K., Գերմանիա

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստան

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն, Հայաստան

Երևանի պետական համալսարան, Հայաստան

Եվրասիա միջազգային համալսարան, Հայաստան

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն, Հայաստան

«Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար/DETECT»

DETECT ծրագրի նպատակն է ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների հիման վրա մշակել վերապատրաստման դասընթաց, որը կզինի կրթության ոլորտի շահակիցներին կրթական կեղծարարության հայտնաբերման և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ կարողականություններով: Դասընթացը կտա կրթական կեղծարարության և դրա կանխարգելման, հայտնաբերման և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ մեթոդաբանության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: Այն նաև կնպաստի իրազեկման միջոցառումների կազմակերպանը, կեղծարարության կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, իրավական և էթիկական հարցերի վեր հանմանը: Վերապատրաստումը կնպաստի, որպեսզի կրթության շահակիցները պաշտպանեն իրենց ռեսուրսները, հեղինակությունը և վստահությունը: Մասնակիցներին տալով կրթական կեղծարարության հայտնաբերման և կանխարգելման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ դասընթացը կնվազեցնի կրթական կեղծարարության ազդեցությունը և կխթանի բարեվարքության և հաշվետվողականության մշակույթը:

...

2023 թ. առաջին անգամ Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված ոչ ԵՄ անդամ երկրների ազգային տեղեկատվական կենտրոններին և ԱՓՇԱՏԿ-ը 5 շահած կենտրոններից մեկն է: Դրամաշնորհների նպատակն է նպաստել ազգային տեղեկատվական կենտրոնների առաքելությանը` կրթության ոլորտում համագործակցության ու շարժունության խթանման, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչմանը:

Դեռևս 2021 թ.-ին ԱՓՇԱՏԿ-ի և Եվրոպայի Խորհրդի փորձագետների կողմից` Եվրոպայի Խորհրդի ֆինանսական աջակցությամբ իրականացրել էր «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը և բացահայտումը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19 դարաշրջանում» խորագրով ուսումնասիրությունը, որը տպագրվել է 2022թ.  նոյեմբերի 14-ին: Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած անհրաժեշտությունը՝ վերանայելու կրթության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն միջոցառումների համար կիրառվող ավանդական գործիքներն ու քաղաքականությունները։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կրթական կեղծարարությունը և կոռուպցիոն պրակտիկան ոչ միայն խոչընդոտում են կրթության բոլոր մակարդակների հասանելիությանը, այլև ազդում են կրթության որակի, հետազոտության արդյունքների վստահելիության վրա և մարտահրավեր են նետում որակավորումների ճանաչմանը:

«Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ` թափանցիկության և ճանաչման համար» (OCTRA 2)

Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել բուհերի կրթական ծրագրերի և դասընթացների առցանց կատալոգների դերը ճանաչման գործընթացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով միկրո որակավորումներին (micro-credentials): Կրթական ծրագրերի և դասընթացների հավաստի տեղեկատվության տրամադրումը խթանում է նաև միկրո որակավորումների ճանաչումը և հնարավորություն է ստեղծում բուհերի կողմից շնորհված որակավորումների ավտոմատ ճանաչմանը:

...

Ծրագրի գործընկերներն են`

  • Ակադեմիական տեղեկատվական կենտրոնը (AIC), Լատվիա
  • Բիզնեսի և ֆինանսների բակալավրական դպրոցը (BASBF), Լատվիա
  • Բարձրագույն կրթության ոլորտում տեղեկատվության և որակավորումների ճանաչման կենտրոնը (CIP), Բոսնիա և Հերցեգովինա
  • Լատվիայի ռեկտորների խորհուրդը (LRC)
  • Ակադեմիական փոխանակման ազգաին կենտրոնը (NAWA), Լեհաստան
  • Տեղեկատվության և փաստաթղթերի ազգային կենտրոնը (NACID), Բուլղարիա
  • Դիպլոմների ճանաչման և համարժեքության ազգային կենտրոնը, Ռումինիա
  • Որակ և որակավորում Իռլանդիա (QQI), Իռլանդիա
  • Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկանտվական կենտրոնը (ArmENIC), Հայաստան:

Ծրագրի շրջանակներում գործընկերների մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցավ 10.03.2023թ. Ռիգայում, Լատվիա, որին մասնակցում էին բոլոր գործընկերները: Հանդիպման ժամանակ ներկայացվեց ծրագրի հիմնական գործողությունները և դրանց իրականցման ժամանակցույցը, ինչպես նաև գործընկերների պարտականությունները:

«Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը և բացահայտումը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19 դարաշրջանում» ուսումնասիրություն

Ուսումնասիրության հիմնական նպատակն է ներկայացնել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը Հայաստանում կրթության ոլորտում կեղծարարության և կոռուպցիայի տարբեր ձևերի վրա: Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև Եվրոպայում առկա կրթական կեղծարարության պայքարին ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև ուսանողների տեսակետը:

...

Ուսումնասիրությունը ներառել է նաև 2017-ից 2021 թթ. Հայաստանի Հանրապետությունում միջազգային կրթություն իրականացնող հաստատությունների հետ կապված զարգացումները և զուգահեռներ է անցկացվել 2017-ին ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրության հետ: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հեղինակների կողմից կատարվել են նաև առաջարկություններ:

ԵԽ-ի անդրադարձը ձեռնարկին հասանելի է այստեղ, իսկ անգլերեն լեզվով ձեռնարկը՝ այստեղ:

Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման հարցերով  հայնորվեգական համագործակցություն (2019-2021)

Ծրագրի նպատակն է Հայաստանում և Նորվեգիայում ակադեմիական ներուժի զարգացումը և հայկական ու նորվեգական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հետագա համագործակցության խթանումը:

Ծրագիրը նպաստում է համալսարանների կառավարման բարելավմանը, ներառյալ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բարեփոխումների իրականացմանը: Այն նաև խթանում է միջազգային դիմորդների ընդունելության գործընթացը Հայաստանում փորձի փոխանակման միջոցով: 

...

Գործընկերներ

  • Որակի ապահովման նորվեգական գործակալություն/NOKUT
  • Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանական քոլեջ
  • Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
  • Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  • Ակադեմիական ճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական  կենտրոն (ԱՓՇԱՏԿ)

Փախստականների որակավորումների եվրոպական անձնագիր (ՓՈԵԱ)

Ծրագիրը մեկնարկել է 2017 թ.-ին` որպես փորձնական նախաձեռնություն: Ծրագիրը իրականացվել է Եվրախորհրդի Կրթության վարչության կողմից «Կառուցել ներառական հասարակություն» գործողությունների պլանի շրջանակներում: 2018թ.-ի  հունվարից մեկնարկել է ծրագրի նոր փուլը, որը կշարունակվի երեք տարի (2018-2020թթ): Ծրագրի նպատակն է ստեղծել գործիքներ, որոնք կաջակցեն փախստականների ինտեգրմանը, ինչպես նաև նրանց հյուրընկալող  նոր hամայնքներին: ԱՓՇԱՏԿ-ը մասնակցում է ծրագրի նոր փուլին:

...

ՓՈԵԱ-ն փաստաթուղթ է, որը տեղեկատվություն է տրամադրում փախստականների ստացած ամենաբարձր որակավորման վերաբերյալ՝ հիմնվելով առկա փաստաթղթերի և հարցազրույցի վրա: Այն նաև տեղեկատվություն է պարունակում դիմորդի աշխատանքային փորձի եւ լեզվի իմացության վերաբերյալ:

ՓՈԵԱ-ն միակ միջազգային գործիքն է, որը ստեղծվել է որպեսզի նպաստի փախստականների որակավորումների ճանաչմանը `լիարժեք փաստաթղթերի բացակայության դեպքում: ՓՈԵԱ-ն կարելի է օգտագործել նաեւ այն դեպքում, երբ փախստականները տեղափոխվում են Եվրոպական նոր հյուրընկալող պետություններ` առանց լրացուցիչ գնահատման անհրաժեշտության:

ՓՈԵԱ-ն անձնագիր չէ, ոչ էլ նույնականացման կամ ուսումնական փաստաթղթերի փոխարինող: Այն չի երաշխավորում ուսման կամ աշխատանքի ընդունումը և չի հանդիսանում պաշտոնական ճանաչում: ՓՈԵԱ-ի նպատակն է օգնել փախստականներին առաջադիմել իրենց ուսման և աշխատանքի հարցերում:

Ծրագրի շրջանակներում, ԱՓՇԱՏԿ-ը իր եվրոպական գործընկերների հետ միասին կանցկացնի գնահատման նիստեր ՀՀ-ում՝ հաշվի առնելով սիրիացի փախստականների (կամ փախստականների կարգավիժակ ունեցող անձանց) մեծ քանակությունը ՀՀ-ում: Հարցազրույցները հաջողությամբ անցած անձանց կտրվի ՓՈԵԱ:

Ծրագիրը նաև նախատեսում է ստեղծել գնահատման մասնագետների որակյալ խումբ՝ օգտագործելով փախստականների որակովորումների եվրոպական անձնագրի մեթոդաբանությունը:

Գործընկերներ

  • Հունաստանի կրթության, հետազոտության և կրոնական հարցերով նախարարություն
  • Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարություն
  • Իտալիայի համալսարանական ռեկտորների կոնֆերանսը
  • Նորվեգիայի կրթության և հետազոտության նախարարությունը
    ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Հունաստանում և Ստրասբուրգում
  • Ազգային տեղեկատվական կենտրոններ Հայաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից և Միացյալ Թագավորությունից:

«ԲՈՒՍԹ»- Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում, Erasmus+

Ծրագրի նպատակն է ամրապնդել և խթանել ՀՀ-ում բարձրագույն կրթության միջազգայնացումը ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի և գործիքների մշակման միջոցով ՝ համաձայն Երևանի կոմյունիկեի և եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 2020թ.-ի շարժունության ռազմավարության սկզբունքների: Ծրագրի տևողությունը երեք տարի էր (2016-2019): 2019թ. ծրագիրը երկարացվել է 6 ամսով` մինչև 2020թ. հունիս:

․․․

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգայնացման ազգային ռազմավարության մշակում, որը կնպաստի, որպեսզի ՀՀ բարձրագույն կրթության համակարգը դառնա նորարար, հեռանկարային և միջազգային ։ Այն կամրապնդի հայաստանյան ԲՈՒՀ-երի կրթական, վերապատրաստման և հետազոտական գործունեությունը՝ համաձայն միջազգային և ներպետական իրավական կանոնակարգման։ Ծրագիրն իրականացվում է ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում՝ ներառելով ռազմավարական պլանավորման,  միջազգային հարաբերությունների կառավարման, կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ սեմինարներ և վերապատրաստումներ հայաստանյան ԲՈՒՀ-երում։ Ծրագրի գործընկերները Իսպանիայից, Շվեդիայից, Պորտուգալիայից և Էստոնիայից կներկայացնեն իրենց փորձը ռազմավարության, մարքեթինգի և միջազգային համագործակցության ոլորտում:

ԵՄ գործընկերներ

  • Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա
  • Կատալունիայի պոլիտեխնիկական համալսարան, Իսպանիա
  • Ռովիրա և Վիրջիլիայի համալսարան, Իսպանիա
  • Տալլինի տեխնոլոգիական համալսարան, Էստոնիա
  • Լիսաբոնի համալսարանի տեխնիկական ինստիտուտ, Պորտուգալիա

Հայաստանյան գործընկերներ`

  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (համակարգող)
  • Հայաստանի ամերիկյան համալսարան
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
  • Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան
  • Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  • Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն

QUATREC- որակավորումների համեմատում վստահելի ճանաչման համար (2018-2020)

Ծրագրի նպատակն է իրականացնել որակավորումների ազգային շրջանակների (որպես ճանաչման գործիքների) համեմատական հետազոտություն: Հետազոտության շրջանակներում կհամեմատվեն բակալավրի և մագիստրոսի որակավորումները տարբեր ոլորտներից:

Գործընկերներ

Ազգային տեղեկատվական կենտրոններ Լատվիայից, Էստոնիայից, Բուլղարիայից, Միացյալ Թագավորությունից և Հայաստանից: 

«ԻՍՈԲԱՔ – Մինչ Բոլոնիայի ակադեմիական որակավորումների տեղեկատվական համակարգ»                                                 

«Մինչ Բոլոնիայի ակադեմիական որակավորումների տեղեկատվական համակարգ» ծրագիրը իրականացվել է ԵՄ Էրազմուս+ ի  շրջանակում 2017-2018թթ.: Ծրագրի նպատակն էր ստեղծել միասնական  էլեկտրոնային համակարգ, որտեղ հավաքագրված կլինեն Բոլոնիայի գործընթացից առաջ շնորհվող որակավորումների ձևանմուշները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը:

...

Ծրագիրն իրականացվել է Բուլղարիայի Ակադեմիական ճանաչման և շարժունության ազգային կենտրոնի (NACID) կողմից, գործընկերներն են Հայաստանը, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան և Խորվաթիան: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ)  հավաքագրել է ՀՀ-ում մինչև Բոլոնիայի գործընթացի ներդրումը շնորհվող մոտ 40 որակավորումների օրինակներ: «ԻՍՈԲԱՔ»-ը հասանելի է ENIC-NARIC գրասենյակների աշխատակիցների համար` նպատակ ունենալով ճանաչման գործընթացը դարձնել ավելի արագ և թափանցիկ:

Համակարգում տեղադրվել է նաև յուրաքանչյուր երկրում Բոլոնիայի գործընթացից առաջ գործող կրթական համակարգի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ճանաչված բուհերի ցանկը:

«ՍՔԱՆ-Դ2» Ազգային ակադեմիական դիպլոմների նմուշներ և պատճեններ

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում «ՍՔԱՆ-Դ2» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ին և ավարտվել 2017թ.: Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել բարձրագույն կրթության որակավորումների իրազեկվածությունը թափանցիկ և արդար ճանաչում իրականացնելու համար: Ծրագիրը նախատեսում էր ստեղծել ընդհանուր միջազգային տվյալների բազա, որում հավաքագրված  կլինեն  մասնակից 10 երկրների (Հայաստան, Ավստրիա, Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իտալիա, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ուկրաինա) բուհերի կողմից շնորհվող որակավորումների ձևանմուշները և  դրանց վերաբերյալ  ամբողջական տեղեկատվությունը: Ծրագրի համակարգել է իտալական CIMEA կենտրոնը: ՍՔԱՆ-Դ2  ծրագրի շրջանակում ստեղծված բազան հասանելի է ENIC-NARIC գրասենյակների աշխատակիցներին https://www.enic-naric.net/country-pages.aspx.:

․․․

Ծրագրի շրջանակներում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) հավաքագրել է ազգային  դիպլոմների, վկայականների նմուշները և տեղադրել է առցանց բազայում: Բազայում առկա են բուհերի կողմից ինչպես ներկայումս շնորհվող դիպլոմների նմուշները, այնպես և նախկինում շնորհված նմուշները:

Փախստականներ և ճանաչում. Փախստականների, տեղահանված և փախստականների իրավիճակում գտնվող անձանց օտարերկրյա բարձրագույն կրթության ճանաչման գործիքակազմ

Ծրագրի նպատակն էր մշակել ճանաչման արդյունավետ ընթացակարգեր փախստականների, տեղահանված և փախստականների նման իրավիճակում գտնվող անձանց  համար, մասնավորապես այն դեպքերում, երբ փաստաթղթերը ամբողջական չեն կամ ընդանրապես առկա չեն:   

Ծրագրի գործընկերներն էին Նորվեգիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության և Շվեդիայի ազգային տեղեկատվական կենտրոնները:

․․․

Ծրագրի ընթացքում մշակվեցին ընդհանուր սկզբունքներ, լավագույն փորձի օրինակներ և գործիքաշար` փախստականների որակավորումների ճանաչման համար: Օգտագործված մեթոդները հաջողությամբ փորձարկվեցին և ընդգրկվեցին մի քանի երկրների ճանաչման գործընթացներում: Բացի այդ, մշակվեցին այն երկրների կրթական համակարգերի նկարագությունը, որտեղից ամենաշատն է փախստականների հոսքը և   դրանք հրապարակվեցին ENIC-NARIC կայքում:

2014-2016 ԱՐՄԵՆՔԱ․ Ազգային և ոլորտային որակավորումների շրջանակների ներդրումը Հայաստանում

Ծրագրի նպատակն էր բարձրացնել հայ շրջանավարտների աշխատունակությունը և հեշտացնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում ազգային որակավորումների ճանաչումը: Արդյունքում, ծրագիրը մշակեց Որակավորումների  ազգային շրջանակը (ANQF), ինչպես նաև ոլորտային շրջանակներ մի քանի մասնագիտական ոլորտների համար: Մանրամասներին կարեղ եք ծանոթանալ այստեղ:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *