Պատմություն

Պատմություն

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) իր գործունեությունը սկսել է 2006թ.-ին` ՀՀ Կառավարության որոշման համաձայն: Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի վավերացումը 2004 թվականին ՀՀ-ի կողմից և 2005 թվականին Բոլոնիայի գործընթացին անդամակցելը հանդիսացել են ԱՓՇԱՏԿ-ի հիմնադրման նախադրյալները:
ԱՓՇԱՏԿ-ը հանդիսանում է միջազգային ENIC-NARIC ցանցերի անդամ:

Առաքելություն

ԱՓՇԱՏԿ-ը ՀՀ-ում իրականացնում է օտարերկրյա որակավորումների գնահատում և ճանաչում` Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի և ՀՀ իրավական ակտերի դրույթների համաձայն: ԱՓՇԱՏԿ-ը նաև տրամադրում է հավաստի տեղեկատվություն և խորհրդատվություն տեղական և օտարերկրյա հաստատություններին, ինչպես նաև առանձին անհատներին տարբեր կրթական համակարգերի և որակավորումներ վերաբերյալ:

Գործառույթներ

ԱՓՇԱՏԿ-ը նպաստում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումների իրականացմանը և համընդհանուր արժեքների ներդրմանը ՀՀ-ում, նպաստում է ՀՀ-ում բարձրագույն կրթության տեսանելիությանը և միջազգայնացմանը, խթանում է ակադեմիական և մասնագիտական շարժունությունը, հետազոտում է բարձրագույն կրթությանը առնչվող տարբեր խնդիրներ:

Շահառուներ

ՀՀ-ում և արտերկրում ԱՓՇԱՏԿ-ի շահառուներն են` ուսումնական հաստատություններ, պետական մարմիններ, կրթության ոլորտի այլ կազմակերպություններ, անհատներ, գործատուներ:

Գործընկերներ

ԱՓՇԱՏԿ-ի գործընկերներն են`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Enic-Naric ցանցերը,
միջազգային կառույցները. ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրախորհուրդ, Եվրահանձնաժողով, որակի ապահովման գործակալությունները, ազգային կրթության նախարարությունները և այլ մարմիներ:

Բոլոնիայի քարտուղարություն

2012-2015 թթ․ Հայաստանը համակարգել է  Բոլոնիայի գործընթացը, և  ԱՓՇԱՏԿ-ը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը:

2015-2018թթ. ԱՓՇԱՏԿ-ի տնօրենը  շարունակել է մասնակցել Ֆրանսիայի կողմից համակարգվող քարտուղարության աշխատանքներին՝ դրա շարունակականությունն ապահովելու համար:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *