Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանը (USN – University of South-Eastern Norway) անդրադարձել է «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագրին, որի ամփոփիչ համաժողովը կայացավ 2022թ. մայիսի 13-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:
NACAR ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի կառավարության և Կրթության միջազգային համագործակցության նորվեգական գործակալության (HK-dir) կողմից: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ), Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ նորվեգական կողմից`Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունը (NOKUT) և Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանը (USN – University of South-Eastern Norway):
NACAR ծրագրի նպատակն է Հայաստանում և Նորվեգիայում ակադեմիական ներուժի զարգացումը և երկու երկրների բուհերի միջև համագործակցության խթանումը`օտարերկրյա ուսանողների ընդունելության և ճանաչման ինստիտուցիոնալ թափանցիկ չափանիշների և ընթացակարգերի կիրարկմամբ: Ծրագիրն ուղղված է որակավորումների ճանաչման ինստիտուցիոնալ ընթացակարգերի մշակմանը:
Ծանոթացե՛ք հրապարակմանը և տեսանյութին հետևյալ հղումով https://tinyurl.com/USNNACAR