Ակնհայտ է, որ նոր COVID-19 hամավարակը ազդել է ամբողջ աշխարհի տնտեսությունների վրա, և ազգային կառավարությունները փնտրում են նորարարական լուծումներ՝ իրավիճակը կայունացնելու համար: Միանշանակ, այս լուծումների շարքում կարող են լինել միգրանտներն ու փախստականները: Չնայած խիստ խոցելի լինելուն՝ նրանք ստեղծում են ավելի շատ տնտեսական արժեք, քան շատերը կարծում են: Նրանց ներուժը կարևոր է տնտեսության տարբեր ոլորտների համար՝ մասնավորապես գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում: Հնարավորության դեպքում նրանք պատրաստ են ցուցաբերել իրենց գիտելիքները և հմտությունները:
Եվրոպայի խորհուրդը Փախստականների որակավորումների եվրոպական անձնագիր/EQPR-ն ակնհայտորեն այդ հնարավորություններից մեկն է: Սա եզակի գործիք է՝ միգրանտներին և փախստականներին խրախուսելու, ինչպես նաև խթանելու նրանց սոցիալական ինտեգրումը:
EQPR- ի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է նաև համավարակի ժամանակ: 2020 թվականի հունիս և հուլիս ամիսներին գնահատման սեսիաներ անցկացվեցին Հունաստանում և Իտալիայում: ԱՓՇԱՏԿ-ի երկու անդամներ, մասնավորապես կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և գնահատման մասնագետ Նազանի Գևորգյանը, մասնակցեցին 4 սեսիաների հունական(DOATAP) և իտալական(CIMEA) NARIC-ների գործընկերների հետ միասին: Հարցազրույցներին մասնակցում էին 16 փախստականներ տարբեր երկրներից` Սոմալիից, Պաղեստինից, Թուրքիայից, Իրանից, Հարավային Սուդանից, Էրիտրեայից, Նիգերիայից, Աֆղանստանից և Կուբայից: Հարցազրույցներն անցնում էին առցանց` BlueJeans էլեկտրոնաին հարթակում : Փախստականների մի մասը ակնկալում են շարունակել ուսումը եվրոպական երկրերում, իսկ մյուսները աշխատանք գտնել իրենց որակավորումներին համապատասխան: Հարցազրույցի ընթացքում նրանց մեծամասնությունը կարողացավ հաջողությամբ հիմնավորել իրենց որակավորումները, և նրանց կշնորհվի EQPR: