13.07.2022թ.-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է CM/Rec(2022)18 հանձնարարականը կրթական կեղծարարությունների դեմ պայքարի վերաբերյալ: Հանձնարարականը մշակվել է Եվրախորհրդի ETINED պլատֆորմի շրջանակներում կրթության ոլորտում էթիկայի, բարեվարքության և թափանցիկության վերաբերյալ և ուղղված է 46 անդամ երկրներին: Դրա նպատակ է աջակցել երկրներին կրթության ոլորտում կեղծարարությունների դեմ պայքարում:
Այս նոր իրավական չափորոշիչը ունի չորս հիմնական ուղղություններ՝ կանխարգելում, քրեական հետապնդում, միջազգային համագործակցություն և մոնիտորինգ Փաստաթղթում ներկայացված են վեց հիմնական առաջարկություններ.
- խթանել որակյալ կրթությունը՝ վերացնելով կրթական կեղծիքները,
- պաշտպանել աշակերտներին, ուսանողներին, հետազոտողներին և կրթության բոլոր մակարդակների անձնակազմին կեղծ ծառայությունների վաճառքով (և գովազդով) զբաղվող կազմակերպություններից և անհատներից,
- աջակցել կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև խթանել բոլորի համար կրթության բոլոր մակարդակներում ուսուցման հավասար հնարավորությունների մշակույթը,
- հետևել տեխնոլոգիական զարգացումներին, որոնք կարող են աջակցել կեղծարարությունների նոր ձևերին.
- դյուրացնել ոլորտում միջազգային համագործակցությունը.
- աջակցել Հանձնարարականի լայն տարածմանը:
CM/Rec(2022)18 հանձնարարականի հայերեն թարգմանությունը հասանելի է այստեղ: