Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • newevents
    • Աշխատանքային հանդիպումներ «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման հարցերով հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակում
    March 26, 2020

    Աշխատանքային հանդիպումներ «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման հարցերով հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակում

    2019թ. դեկտեմբերի 4-6-ը «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման հարցերով  հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի ներկայացուցիչների, ծրագրի գործընկեր հայաստանյան երկու համալսարանների (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան) և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանում և Նորվեգիայում միջազգային ուսանողների ընդունելության ընթացակարգերը, ինչպես նաև դրա հետ կապված ճանաչման մարտահրավերները:

    Հանդիպումների ընթացքում ԱՓՇԱՏԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ճանաչման գործընթացը, առկա խնդիրներն ու առանձնահատկությունները: Ներկայացվել է նաև բուհերում օտարերկրյա որակավորումների ճանաչման ներքին ընթացակարգերի վերաբերյալ ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության նախնական տարբերակը: Աշխատանքային այցի ընթացքում գործընկերները քննարկել են նաև հայաստանյան բուհերի համար ընդունելության ձեռնարկի մշակման կարևորությունը: Կազմվել է ձեռնարկի պլանը և որոշվել է ներկայացնել ձեռնարկի նախնական տարբերակը 2020թ. գարնան հանդիպման ժամանակ:

    Categories:
    • newevents
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons