Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • newevents
    • «Գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի եզրափակիչ հանդիպում
    October 4, 2019

    «Գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի եզրափակիչ հանդիպում

    2017թ․-ի նոյեմբերի 2-3 ԱՓՇԱՏԿ աշխատակիցները մասնակցեցին Փարիզի Սևր քաղաքում տեղի ունեցած «Գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի եզրափակիչ հանդիպմանը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և ամփոփել հետագա անելիքները մինչև ծրագրի ֆորմալ ավարտը` 2018թ-ի մարտի 31-ը:

    Հանդիպման ընթացքում իտալական, գերմանական և հայկական կենտրոնները ներկայացրեցին վերջին ամիսներին իրենց կենտրոնների կողմից իրականացված Փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության փորձարկումը: ԱՓՇԱՏԿ-ը հանգամանորեն ներկայացրեց Երևանում ս.թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցած փորձարկման արդյունքները, ինչպես նաև ԱՓՇԱՏԿ-ի կողմից մշակված հայկական ձեռնարկը` փախստականների որակավորումների անձնագրերի համար նախատեսված փաստաթղթերի թարգմանված և մշակված նմուշներով:

    Ամփոփելով ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքերը` մասնակիցները եկան համաձայնության ծրագրով նախատեսված վերջին քայլերի շուրջ: Այն է` փախստականների կրթական փաստաթղթերի ճանաչման վերաբերյալ առցանց դասընթացների (վեբինարների) անցկացման աշխատանքները: Վեբինարները նախատեսվում է իրականացնել 2018 հունվար- փետրվար ամիսների ընթացքում, որի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, կներկայացվի նաև ԱՓՇԱՏԿ-ի` Փախստականների որակավորումների անձնագրերի փորձը:

    Categories:
    • newevents
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons