2017թ․-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» մեկօրյա միջազգային համաժողով, որը ազմակերպվել էր Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի կողմից: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը» համատեղ ծրագրի շրջանակներում: Համաժողովի նպատակն էր բարձրացնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների իրազեկվածությունը բարձրագույն կրթական համակարգերում առկա կեղծարարության տարբեր դրսևորումների վերաբերյալ և զարգացնել նրանց ունակությունը` բացահայտելու և պայքարելու դրանց դեմ: Մասնավորապես, համաժողովում ներկայացվեցին հավատարմագրում և դիպլոմ արտադրող հաստատությունների, կեղծ առցանց կրթության, կրկնօրինակող կայքերի, ինչպես նաև անհատների կողմից կատարվող կեղծարարությունների հետ կապված վերջին զարգացումները: Ավելին, ներկայացվեց «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» ԱՓՇԱՏԿ հիմնադրամի կողմից հրատարակված ձեռնարկը, որը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների, գործատուների, ինչպես նաև դիմորդների և ուսանողների համար:
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան միջազգային փորձագետներ Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի ազգային տեղեկատվական կենտրոններից, ինչպես նաև Գրոնինգենյան հռչակագրի ցանցից` ներկայացնելով իրենց փորձը: Միջազգային համաժողովը իր տեսակի մեջ առաջինն էր ՀՀ-ում, որը նպատակաուղղված էր բարձրացնելու
կեղծարարության մասին իրազեկվածությունը բարձրագույն կրթության մեջ:
Համաժողովին հրավիրված էր մոտավորապես 60 մասնակից` ներկայացուցիչներ բուհերից, պետական մարմիններից, բարձրագույն կրթությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններից, գործատուներ և ուսանողներ:
![](https://armenic.am/wp-content/uploads/2019/10/Fraud-1.jpg)