Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ԱՓՇԱՏԿ-ը շեշտադրել է միկրոորակավորումների ճանաչումը Էրազմուս+ Micro-GEAR ծրագրի ամփոփիչ համաժողովում
    November 10, 2026

    ԱՓՇԱՏԿ-ը շեշտադրել է միկրոորակավորումների ճանաչումը Էրազմուս+ Micro-GEAR ծրագրի ամփոփիչ համաժողովում

    2026 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Վրաստանի տեխնիկական համալսարանում, տեղի է ունեցել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Micro-GEAR («Միկրոորակավորումները Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Միջոցառումը համախմբել է ծրագրի գործընկերներին և բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու ծրագրի արդյունքները և քննարկելու բարձրագույն կրթության համակարգում միկրոորակավորումների զարգացման հեռանկարները։

    ԱՓՇԱՏԿ_ի տնօրեն Գայանե Հարությունյանը համաժողովին մասնակցել է առցանց ձևաչափով՝ հանդես գալով «Միկրոորակավորումներ. հեղափոխությո՞ւն, էվոլյուցիա՞, թե՞ մասնատում» խորագրով զեկույցով։

    Զեկույցում անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության համակարգում միկրոորակավորումների դերի զարգացմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի փորձին և հավաստագրերի տրամադրումից դեպի ուսումնառության արդյունքների արդյունավետ ճանաչում անցնելու կարևորությանը։

    «Արդյո՞ք մենք վերափոխում ենք ուսումնառության ճանաչման գործընթացը, թե՞ պարզապես ավելացնում տրամադրվող հավաստագրերի թիվը» հարցադրման շրջանակում ընդգծվել է, որ միկրոորակավորումները պետք է դիտարկել ոչ միայն որպես հավաստագրման լրացուցիչ ձև, այլև որպես ուսումնառության արդյունքների տեսանելիությունը, թափանցիկությունն ու ճանաչելիությունն ապահովող գործիք։

    Քննարկման ընթացքում կարևորվել են ճանաչման հուսալի մոտեցումների կիրառումը, թափանցիկության և վստահության ամրապնդումը՝ ապահովելու համար միկրոորակավորումների իրական արժեքը սովորողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և աշխատաշուկայի համար։

    Micro-GEAR ծրագրի նպատակ էր աջակցել Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում միկրոորակավորումների ներդրմանն ու զարգացմանը՝ նպաստելով ուսումնառության առավել ճկուն հնարավորությունների ստեղծմանը և կրթական ու մասնագիտական փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը։

    ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը համաժողովին վերահաստատում է կենտրոնի հանձնառությունը՝ խթանելու որակավորումների արդար և թափանցիկ ճանաչման գործընթացները, աջակցելու բարձրագույն կրթության ոլորտի զարգացումներին և նպաստելու ուսումնառության արդյունքների ճանաչման նոր մոտեցումների շուրջ միջազգային մասնագիտական երկխոսությանը։

    Առավել մանրամասն՝ Micro-GEAR ծրագրի ամփոփիչ համաժողովի պաշտոնական հաղորդագրություն

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons