Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ԱՓՇԱՏԿ-ը մասնակցել է Տամպերեի համալսարանում անցկացված «Հյուսիսային Եվրոպա–Արևելյան Ասիա. բարձրագույն կրթության հետազոտություններ 2026» խորագրով գիտաժողովին
    August 17, 2026

    ԱՓՇԱՏԿ-ը մասնակցել է Տամպերեի համալսարանում անցկացված «Հյուսիսային Եվրոպա–Արևելյան Ասիա. բարձրագույն կրթության հետազոտություններ 2026» խորագրով գիտաժողովին

    2026 թվականի օգոստոսի 13–14-ը ԱՓՇԱՏԿ-ը մասնակցել է Ֆինլանդիայի Տամպերեի համալսարանում անցկացված «Հյուսիսային Եվրոպա–Արևելյան Ասիա. բարձրագույն կրթության հետազոտություններ 2026» խորագրով գիտաժողովին, որի այս տարվա թեման էր «Բարձրագույն կրթությունը և հասարակությունն անկայուն ժամանակներում»։

    Գիտաժողովը համախմբել էր տարբեր երկրների հետազոտողների, բարձրագույն կրթության փորձագետների և ոլորտի մասնագետների՝ քննարկելու բարձրագույն կրթության առջև ծառացած մարտահրավերները։ Քննարկումների առանցքում էին բարձրագույն կրթության կայունությունը, միջազգայնացումն ու շարժունությունը, աշխարհաքաղաքական անորոշությունը, որակի ապահովումը, թվային փոխակերպումը, արհեստական բանականությունը, հավասարությունն ու ներառականությունը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում բարձրագույն կրթության փոփոխվող դերը։

    ԱՓՇԱՏԿ-ը գիտաժողովի ակադեմիական ծրագրում ներկայացրել են կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և Միջազգային հարաբերությունների և ռազմավարական զարգացման համակարգող Անի Հովհաննիսյանը՝ «Ընթացակարգից անդին․ որակավորումների ճանաչումը Հայաստանի բազմակի ճգնաժամերի համատեքստում» խորագրով զեկույցով։

    Ներկայացման շրջանակում որակավորումների ճանաչումը դիտարկվել է ոչ միայն որպես վարչական և ընթացակարգային գործընթաց, այլև որպես բարձրագույն կրթության կայունության, ակադեմիական շարժունության և սոցիալական ներառման կարևոր բաղադրիչ՝ բազմաթիվ և փոխկապակցված ճգնաժամերի պայմաններում։

    Հիմնվելով Հայաստանի փորձի վրա՝ ելույթն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կարող են որակավորումների ճանաչման համակարգերն ու տեղեկատվական կենտրոնները արձագանքել արագ փոփոխվող պայմաններին՝ միաժամանակ պահպանելով արդարության, թափանցիկության, որակի և վստահության սկզբունքները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթական ուղիների խաթարման, տեղահանության, ոչ ամբողջական փաստաթղթերի և միջազգային շարժունության փոփոխվող ձևերի հետևանքով առաջացող մարտահրավերներին՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ճանաչման պրակտիկաները հարմարվել արտակարգ իրավիճակներին և աջակցել անհատներին կրթությունը շարունակելու ու ակադեմիական և մասնագիտական հնարավորություններից օգտվելու հարցում։

    Գիտաժողովին ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը հնարավորություն ընձեռեց միջազգային ակադեմիական լսարանին ներկայացնելու Հայաստանի փորձը, փոխանակելու մասնագիտական գիտելիք և փորձ՝ որակավորումների ճանաչման և բարձրագույն կրթության քաղաքականության ոլորտներում, ինչպես նաև ընդլայնելու մասնագիտական կապերը՝ հետագա համագործակցության և հետազոտությունների համար։

    Մասնակցությունը նման միջազգային հարթակներին արտացոլում է ԱՓՇԱՏԿ-ի շարունակական հանձնառությունը միջազգային համագործակցությանը, գիտելիքի փոխանակմանը և ակադեմիական ճանաչման ու շարժունության ոլորտում փաստահեն մոտեցումների զարգացմանը։

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons