Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Կեղծարարության դեմ պայքար՝ համապարփակ մոտեցման և տվյալների հավաքագրման միջոցով (Fraud-Act)
    April 10, 2026

    Կեղծարարության դեմ պայքար՝ համապարփակ մոտեցման և տվյալների հավաքագրման միջոցով (Fraud-Act)

    2025 թվականի հոկտեմբերի 30-ին Փարիզում մեկնարկեց «Fraud-Act» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի նպատակն է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (EHEA) կրթական կեղծարարության դեմ պայքարը և ակադեմիական բարեվարքության խթանումը՝ աջակցելով 2024 թվականի Տիրանայի կոմյունիկեի նպատակներին։

    Կիրառելով համապարփակ մոտեցում, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի CM/Rec(2022)18 առաջարկության վրա, նախագիծը կենտրոնացած է չորս հիմնական ուղղությունների վրա՝ կանխարգելում, հետապնդում, միջազգային համագործակցություն և մոնիթորինգ։

    Գործընկերների միջև փոխուսուցման, հարցումների և աշխատաժողովների միջոցով, որոնցում ներգրավված են Բոլոնիայի հետամուտ խմբի անդամները (BFUG) և որակի ապահովման գործակալությունները, ծրագիրը կունենա երկու հիմնական վերջնարդյունք․

    • ակադեմիական կեղծարարության կանխարգելմանն ուղղված անդրազգային նախաձեռնությունների ուսումնասիրություն,
    • հրատարակություն, որը կնպաստի ակադեմիական բարեվարքության համապարփակ ռազմավարությունների տարածմանը։

    Մեկնարկային հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու աշխատանքային պլանը՝ սահմանելով հստակ մեթոդաբանություն: Նաև համաձայնեցվեցին, թե որոնք են լինելու ծրագրի շրջանակներում հետագա քայլերը՝ ծրագրի ազդեցության պլանի սահմանման, ինչպես նաև հաղորդակցության և տարածման ռազմավարության մշակման համար։

    Նախագծի գործընկերներն են՝
    CIMEA, Իտալիա
    ArmENIC, Հայաստան
    France Éducation International, Ֆրանսիա
    Quality and Qualifications Ireland, Իռլանդիա
    Բարձրագույն կրթության զարգացման ազգային կենտրոն, Ղազախստան
    Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն, Ուկրաինա
    Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա (ENQA)
    Եվրոպայի խորհուրդ (ասոցացված գործընկեր)

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons