Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • newevents
    • BOOST /Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում
    October 4, 2019

    BOOST /Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում

    ԱՓՇԱՏԿ-ը մասնակցում է ԵՄ Էրազմուս+ ի  շրջանակում իրականացվող  «BOOST» – Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում եռամյա ծրագրին, որի նպատակն է ազգային և
    ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի զարգացմամբ  խթանել ՀՀ բուհերի միջազգայնացումը: Ծրագրին մասնակցում են հինգ եվրոպական բուհեր` Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Էստոնիայից, ինչպես նաև   հայաստանյան հինգ բուհեր, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի կոորդինատորը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն է: Ծրագրի պաշտոնական հանդիպումները տեղի ունեցան սույն թվականի փետրվարի 20-ին և 21-ին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում:
    Անդրանիկ հանդիպմանը` փետրվարի   20-ին, ողջույնի խոսքեր ասեցին ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակիհամակարգող Լանա Կառլովան` նշելով ծրագրի կարևորությունը հայկական կրթական համակարգի համար, հավելելով նաև,որ եվրոպական առաջատար բուհերի մասնակցությունը կխթանի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Երկօրյա հանդիպման ընթացքում կոնսորցիումի 12 անդամները ներկայացրեցին իրենց հաստատությունները, քննարկեցին ծրագրի խնդիրները, ընթացիկ աշխատանքների դերը, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է վերջնարդյունքի հասնելու համար: Եռամյա ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ դրույթները`

    •  մշակել ընդհանուր ռազմավարություն Հայաստանում միջազգայնացման փորձը զարգացնելու նպատակով \
    •  ստեղծել ազգային հարթակ և առցանց միջոցներ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացների քարտեզագրման համար
    •  զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները կառավարման, մարքեթինգի և կրեդիտային շարժունության ներդրման ոլորտում
    •  ստեղծել հայկական բուհերում միջազգային բաժիններ և ծառայություն մատուցող կենտրոններ

    Ծրագրի պաշտոնական էջ`  http://boost.aspu.am/

    Categories:
    • newevents
    • Ծրագրեր

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons