Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • 2023թ. փետրվարին մեկնարկել է OCTRA 2 Էրասմուս+ ծրագիրը
    May 11, 2023

    2023թ. փետրվարին մեկնարկել է OCTRA 2 Էրասմուս+ ծրագիրը

    2023թ. փետրվարին մեկնարկել է «Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ` թափանցիկության և ճանաչման համար» (OCTRA 2) Էրասմուս+ ծրագիրը, որի գործընկերներն են`

    • Ակադեմիական տեղեկատվական կենտրոնը (AIC), Լատվիա
    • Բիզնեսի և ֆինանսների բակալավրական դպրոցը (BASBF), Լատվիա
    • Բարձրագույն կրթության ոլորտում տեղեկատվության և որակավորումների ճանաչման կենտրոնը (CIP), Բոսնիա և Հերցեգովինա
    • Լատվիայի ռեկտորների խորհուրդը (LRC)
    • Ակադեմիական փոխանակման ազգաին կենտրոնը (NAWA), Լեհաստան
    • Տեղեկատվության և փաստաթղթերի ազգային կենտրոնը (NACID), Բուլղարիա
    • Դիպլոմների ճանաչման և համարժեքության ազգային կենտրոնը, Ռումինիա
    • Որակ և որակավորում Իռլանդիա (QQI), Իռլանդիա
    • Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկանտվական կենտրոնը (ArmENIC), Հայաստան:

    Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել բուհերի կրթական ծրագրերի և դասընթացների առցանց կատալոգների դերը ճանաչման գործընթացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով միկրո որակավորումներին (micro-credentials): Կրթական ծրագրերի և դասընթացների հավաստի տեղեկատվության տրամադրումը խթանում է նաև միկրո որակավորումների ճանաչումը և հնարավորություն է ստեղծում բուհերի կողմից շնորհված որակավորումների ավտոմատ ճանաչմանը:

    Ծրագրի շրջանակներում գործընկերների մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցավ 10.03.2023թ. Ռիգայում, Լատվիա, որին մասնակցում էին բոլոր գործընկերները: Հանդիպման ժամանակ ներկայացվեց ծրագրի հիմնական գործողությունները և դրանց իրականցման ժամանակցույցը, ինչպես նաև գործընկերների պարտականությունները:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons