Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՓՇԱՏԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
    January 8, 2022

    ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՓՇԱՏԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

    Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱՓՇԱՏԿ-ի  վերապատրաստման դասընթացը` <<Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրները.  ապագային ընդառաջ>>  խորագրով:  Միջոցառմանը մասնակցում էին 23 բուհերի 38 ներկայացուցիչներ:

    Որակավորումների ճանաչման համար 2021թ․հատկանշական տարի էր, քանի որ մայիսի 1-ից ուժի մեջ մտավ Տոկիոյի կոնվենցիան, և նոյեմբեր ամսին ՀՀ Ազգային ժողովը միաձայն հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» գլոբալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

    Դասընթացը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում ներկայացվեց ճանաչման ռազմավարական նշանակությունը և կրթական համակարգերի բազմազանությունը, ճանաչման հիմնական սկզբունքները և չափանիշները: Դասընթացի երկրորդ մասը անցկացվեց Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության հետ համատեղ և ներկայացվեց ԱՄՆ  բարձրագույն կրթության համակարգը և շնորհվող որակավորումները:  Մանրամասն խոսվեց համայնքային քոլեջների համակարգի մասին:  Դասընթացի ընթացքում ներկայացվեց մեծ թվով օրինականեր  և մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն կերպով գնահատել տարբեր որակակավորումներ: Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ներկկայացուցիչը փոքր անակնկալ նվերներ էր պատրաստել  մասնակիցների համար:   Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականեր:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons