Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • newevents
    • Փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության փորձարկում Երևանում
    October 4, 2019

    Փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության փորձարկում Երևանում

    2017թ-ի հոկտեմբերի 2-ին ԱՓՇԱՏԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության անդրանիկ փորձարկումը: Փորձարկումն իրականացվեց նախապես մշակված մեթոդաբանության հիման վրա և անցկացվեց հայկական (ԱՓՇԱՏԿ) ու նորվեգական (NOKUT) ENIC-NARIC կենտրոնների ներկայացուցիչների կողմից: Փորձարկմանը հիմնականում մասնակցեցին սիրիահայ փախստականներ, որոնց կրթության ճանաչման համար կամ փաստաթղթերը իսպառ բացակայում էին, կամ էլ առկա էին մասամբ: Փորձարկման ավարտին չորս սիրիահայերից երկուսին տրվեց Որակավորման անձնագիր, քանի որ մյուսներին չհաջողվեց ներկայացնել բավարար հաստատում ստացած որակավորման վերաբերյալ:

    Փախստականների որակավորման անձնագիրը փաստաթուղթ է բարձրագույն կրթության գնահատման վերաբերյալ, որը տրվում է ներկայացված կրթական փաստաթղթերի ու համակարգված հարցազրույցի հիման վրա: Որակավորման անձնագիրը նախատեսված է այն անձանց (փախստականների) համար, ովքեր չեն կարող փաստաթղթերով լիովին վկայել իրենց ստացած կրթությունը և որակավորումը: Անձնագիրը տեղեկություն է տրամադրում անձի ստացած կրթության, աշխատանքային փորձի և լեզվական իմացության վերաբերյալ և միտված է խթանելու ինտեգրումը` մասնավորապես կրթությունը շարունակելու  և աշխատանքի անցնելու համար:

    Categories:
    • newevents
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons