Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • newevents
    • Միջազգային համաժողով «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ»
    October 4, 2019

    Միջազգային համաժողով «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ»

    2017թ․-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» մեկօրյա միջազգային համաժողով, որը  ազմակերպվել էր Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի կողմից: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը» համատեղ ծրագրի շրջանակներում: Համաժողովի նպատակն էր բարձրացնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների իրազեկվածությունը բարձրագույն կրթական համակարգերում առկա կեղծարարության տարբեր դրսևորումների վերաբերյալ և զարգացնել նրանց ունակությունը` բացահայտելու և պայքարելու դրանց դեմ: Մասնավորապես, համաժողովում ներկայացվեցին հավատարմագրում և դիպլոմ արտադրող հաստատությունների, կեղծ առցանց կրթության, կրկնօրինակող կայքերի, ինչպես նաև անհատների կողմից կատարվող կեղծարարությունների հետ կապված վերջին զարգացումները: Ավելին, ներկայացվեց «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» ԱՓՇԱՏԿ հիմնադրամի կողմից հրատարակված ձեռնարկը, որը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների, գործատուների, ինչպես նաև դիմորդների և ուսանողների համար:
    Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան միջազգային փորձագետներ Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի ազգային տեղեկատվական կենտրոններից, ինչպես նաև Գրոնինգենյան հռչակագրի ցանցից` ներկայացնելով իրենց փորձը: Միջազգային համաժողովը իր տեսակի մեջ առաջինն էր ՀՀ-ում, որը նպատակաուղղված էր բարձրացնելու
    կեղծարարության մասին իրազեկվածությունը բարձրագույն կրթության մեջ:
    Համաժողովին հրավիրված էր մոտավորապես 60 մասնակից` ներկայացուցիչներ բուհերից, պետական մարմիններից, բարձրագույն կրթությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններից, գործատուներ և ուսանողներ:

    Categories:
    • newevents
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons