Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • newevents
    • EQPR սեսիաներ COVID-19 համավարակի ընթացքում
    July 21, 2020

    EQPR սեսիաներ COVID-19 համավարակի ընթացքում

    Ակնհայտ է, որ նոր COVID-19 hամավարակը ազդել է ամբողջ աշխարհի տնտեսությունների վրա, և ազգային կառավարությունները փնտրում են նորարարական լուծումներ՝ իրավիճակը կայունացնելու համար: Միանշանակ, այս լուծումների շարքում կարող են լինել միգրանտներն ու փախստականները: Չնայած խիստ խոցելի լինելուն՝ նրանք ստեղծում են ավելի շատ տնտեսական արժեք, քան շատերը կարծում են: Նրանց ներուժը կարևոր է տնտեսության տարբեր ոլորտների համար՝ մասնավորապես գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում: Հնարավորության դեպքում նրանք պատրաստ են ցուցաբերել իրենց գիտելիքները և հմտությունները:

    Եվրոպայի խորհուրդը Փախստականների  որակավորումների եվրոպական անձնագիր/EQPR-ն ակնհայտորեն այդ հնարավորություններից մեկն է: Սա եզակի գործիք է՝ միգրանտներին և փախստականներին խրախուսելու, ինչպես նաև  խթանելու  նրանց սոցիալական ինտեգրումը:

    EQPR- ի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է նաև համավարակի ժամանակ: 2020 թվականի հունիս և հուլիս ամիսներին գնահատման սեսիաներ անցկացվեցին Հունաստանում և Իտալիայում:  ԱՓՇԱՏԿ-ի երկու անդամներ, մասնավորապես կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և գնահատման մասնագետ Նազանի Գևորգյանը, մասնակցեցին 4 սեսիաների հունական(DOATAP) և իտալական(CIMEA) NARIC-ների գործընկերների հետ միասին: Հարցազրույցներին մասնակցում էին 16 փախստականներ տարբեր երկրներից` Սոմալիից, Պաղեստինից, Թուրքիայից, Իրանից, Հարավային Սուդանից, Էրիտրեայից, Նիգերիայից, Աֆղանստանից և Կուբայից: Հարցազրույցներն անցնում էին առցանց` BlueJeans էլեկտրոնաին հարթակում : Փախստականների մի մասը ակնկալում են շարունակել ուսումը եվրոպական երկրերում, իսկ մյուսները աշխատանք  գտնել իրենց որակավորումներին համապատասխան: Հարցազրույցի ընթացքում նրանց մեծամասնությունը կարողացավ հաջողությամբ հիմնավորել իրենց որակավորումները, և նրանց կշնորհվի EQPR:

    Categories:
    • newevents
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons