Այս տարի ցանցերի տարեկան հանդիպումը նախատեսվում էր հունիս ամսին Լիսաբոնում: Սա ճանաչման ոլորտի համար խոշոր և կարևոր իրադարձություն է, որը կազմակերպվում է տարեկան մեկ անգամ, և ազգային ճանաչման գործակալությունները անհամբերությամբ սպասում են դրան: Սովորաբար ժողովներին մասնակցում են ավելի քան 150 գնահատման մասնագետներ՝ քննարկելու բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության և ճանաչման հարցերը: Համավարակի պայմաններում ցանցերի 2020 թ.-ի հանդիպումը տեղափոխվեց 2021 թ․: Այնուամենայնիվ, հունիսի 15-ին կազմակերպվեց վիրտուալ հանդիպում: Մոտ 90 մասնակիցներ քննարկեցին ճանաչման հարցերը ստեղծված իրավիճակում: ԱՓՇԱՏԿ-ի երեք գնահատման մասնագետներ մասնակցեցին հանդիպմանը: