2023 թվականի նոյեմբերի 8-ին Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի մի գնահատման մասնագետը ENIC-NARIC կենտրոնների 35 գնահատման մասնագետների հետ միասին մասնակցեց Վարշավայում կայացած սլավոնախոս երկրների TST2 մասնագետների հանդիպմանը: Հանդիպման նպատակն էր փորձի փոխանակումը, օտարերկրյա կրթական որակավորումների գնահատման ընթացքում հանդիպող խոչընդոտների քննարկումը: Մեկօրյա հանդիպման ընթացքում գնահատման մասնագետները հնարավորություն ունեցան քննարկելու սլավոնախոս երկրների կրթական որակավորումների իսկության ստուգման ընթացակարգերը, հատկապես Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում: Գնահատման մասնագետները քննարկեցին ներկա իրավիճակում Ուկրաինայի որակավորումների ճանաչումը հեշտացնող ընթացակարգերի և գործիքների վերաբերյալ իրենց փորձը:
Նման հանդիպումների նպատակն է համախմբել ENIC-NARIC ցանցերի գնահատման մասնագետներին ՝ բարելավելու կենտրոնների միջև համագործակցությունը: