Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Տեղի ունեցավ ENIC-NARIC ցանցերի 33-րդ համատեղ տարեկան համաժողովը
    June 1, 2026

    Տեղի ունեցավ ENIC-NARIC ցանցերի 33-րդ համատեղ տարեկան համաժողովը

    2026 թվականի մայիսի 24-26-ը Աթենքում (Հունաստան) տեղի ունեցավ ENIC-NARIC ցանցերի 33-րդ համատեղ տարեկան համաժողովը, որը համախմբեց որակավորումների ճանաչման ոլորտի 144 փորձագետների, քաղաքականություն մշակողների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու որակավորումների ճանաչման և բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության ապագան։

    Համաժողովը, որը հյուրընկալվել էր DOATAP-ի կողմից, մեկնարկեց Հունաստանում բարձրագույն կրթության և ակադեմիական ճանաչման ոլորտում վերջին զարգացումներին նվիրված զեկուցումով, որին հաջորդեց ընդունելություն Ակրոպոլիսի թանգարանում։ Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին թվային փոխակերպման, արհեստական բանականության և Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս ճանաչման համակարգերի զարգացման հետ կապված նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։

    Շոտլանդիայի Սուոնսի համալսարանի  պրոֆեսոր  Ֆիլ Նյուտոնի հիմնական զեկույցը վերաբերում էր արհեստական բանականության ազդեցությանը ուսումնառության արդյունքների գնահատման գործընթացների, ինչպես նաև դրա բացասական դերը կրթության ոլորտի կեղծարարությունների վրա:    Զեկուցումը հիմք հանդիսացավ  համաժողովի ընթացքում ծավալված քննարկումների համար` ճանաչման թվային էկոհամակարգերի,  ավտոմատ ճանաչման հիմնախնդիրների և միջազգային համատեքստերում որակավորումների ճանաչման վերաբերյալ:

    Մասնակիցները նաև ներկայացրին Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի, ENIC բյուրոյի, NARIC խորհրդատվական բյուրոյի և ELCORE -ի գործունեության վերջին զարգացումները։ Քննարկումների ընթացքում ընդգծվեց ավտոմատ ճանաչման փորձի փոխանակման կարևորությունը, ցանցերի միջև համագործակցության խորացման և տեղեկատվության փոխանակման բարելավման անհրաժեշտությունը՝ արդար և թափանցիկ ճանաչման ընթացակարգերի ապահովման նպատակով։

    Համաժողովը ընթացում  տեղի ունեցան 12 սեսիաններ նվիրված որակավորումների ճանաչման ոլորտի տարբեր հիմնահարցերին` «Արհեստական բանականություն  և կրթական կեղծարարություն․ հնարավորություններ և վտանգներ», «Համագործակցություն Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի բյուրոյի 2025-2028 թթ․ աշխատանքային ծրագրի իրականացման համար», «Արհեստական բանականությունը և որակավորումների ճանաչումը», ինչպես նաև «Որակավորումների ավտոմատ ճանաչումը Եվրոպայում․ որտե՞ղ ենք գտնվում այսօր»  և մի շարք այլ թեմաներով։

    Համաժողովը ավարտվեց ENIC-NARIC ցանցերի ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ ապագային միտված քննարկմամբ և վերահաստատեց միջազգային համագործակցության, փոխադարձ վստահության և նորարարության կարևորությունը՝ ճանաչման ոլորտի ապագայի ձևավորման գործում։

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons