Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Տեղի ունեցավ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի հերթական ամենամյա դասընթացը
    December 11, 2025

    Տեղի ունեցավ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի հերթական ամենամյա դասընթացը

    Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից ՀՀ բուհերի համար կազմակերպած ամենամյա դասընթացը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 5-ին` «Փախստականների որակավորումների ճանաչումը. Փախստականների եվրոպական որակավորումների անձնագիրը» թեմայով:

    Դասընթացի նպատակն էր խթանել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի արդյունավետ կիրարկումը` նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատություններում փախստականների որակավորումների ճանաչման հետ կապված հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ինչպես նաև բուհերի ներկայացուցիչներին ծանոթացնել Փախստականների Եվրոպական որակավորման անձնագրի շնորհման ընթացակարգին:

    Դասընթացին մասնակցում էին 17 բուհերի 22 ներկայացուցիչներ: Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական մասերից:

    Դասընթացի տեսական մասում ԱՓՇԱՏԿ-ի գնահատման մասնագետները ներկայացրեցին Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի 7-րդ հոդվածը, դրա նախադրյալները և 7-րդ հոդվածի հանձնարարականը: Բուհի ներկայացուցիչները ծանոթացան փախստականների որակավորումների ճանաչման գործընթացին, կիրառվող մեթոդաբանությանը, ինչպես նաև փախստականների որակավորումների ճանաչման ազգային և միջազգային փորձին: Մասնավորապես, մանրամասն ներկայացվեց փախստականների որակավորումների ճանաչման միջազգային լավագույն փորձը` Եվրոպայի խորհրդի «Փախստականների եվրոպական որակավորումների անձնագիրը» ծրագիրը, դրա ընթացակարգը և ձեռքբերումները:

    Դասընթացի երկրորդ մասում մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնել որակավորումների գնահատում իրական օրինակների վրա` քննարկելով իրենց բուհերում հանդիպած խնդիրները:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons