2025 թվականի հոկտեմբերի 30-ին Փարիզում մեկնարկեց «Fraud-Act» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի նպատակն է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (EHEA) կրթական կեղծարարության դեմ պայքարը և ակադեմիական բարեվարքության խթանումը՝ աջակցելով 2024 թվականի Տիրանայի կոմյունիկեի նպատակներին։
Կիրառելով համապարփակ մոտեցում, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի CM/Rec(2022)18 առաջարկության վրա, նախագիծը կենտրոնացած է չորս հիմնական ուղղությունների վրա՝ կանխարգելում, հետապնդում, միջազգային համագործակցություն և մոնիթորինգ։
Գործընկերների միջև փոխուսուցման, հարցումների և աշխատաժողովների միջոցով, որոնցում ներգրավված են Բոլոնիայի հետամուտ խմբի անդամները (BFUG) և որակի ապահովման գործակալությունները, ծրագիրը կունենա երկու հիմնական վերջնարդյունք․
- ակադեմիական կեղծարարության կանխարգելմանն ուղղված անդրազգային նախաձեռնությունների ուսումնասիրություն,
- հրատարակություն, որը կնպաստի ակադեմիական բարեվարքության համապարփակ ռազմավարությունների տարածմանը։
Մեկնարկային հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու աշխատանքային պլանը՝ սահմանելով հստակ մեթոդաբանություն: Նաև համաձայնեցվեցին, թե որոնք են լինելու ծրագրի շրջանակներում հետագա քայլերը՝ ծրագրի ազդեցության պլանի սահմանման, ինչպես նաև հաղորդակցության և տարածման ռազմավարության մշակման համար։
Նախագծի գործընկերներն են՝
CIMEA, Իտալիա
ArmENIC, Հայաստան
France Éducation International, Ֆրանսիա
Quality and Qualifications Ireland, Իռլանդիա
Բարձրագույն կրթության զարգացման ազգային կենտրոն, Ղազախստան
Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն, Ուկրաինա
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա (ENQA)
Եվրոպայի խորհուրդ (ասոցացված գործընկեր)




