ԵՄ/ԵԽ «Որակյալ կրթություն բոլորի համար Մոնտենեգրոյում» համատեղ ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրի մասնակիցների և ԱՓՇԱՏԿ-ի մասնագետների հետ կազմակերպվել էր գործընկերային փորձի փոխանակման հանդիպում ակադեմիական անբարեվարքության և կրթության ոլորտում կեղծարարության դեմ պայքարի լավագույն փորձի փոխանակման համար:
Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկատվություն փոխանակեցին իրենց երկրում տիրող իրավիճակի, գործունեության և մեթոդաբանության, հիմնական ձեռքբերումների, մարտահրավերների և կրթության մեջ էթիկայի և բարեվարքության ապահովման համար անհրաժեշտ հաջողության գործոնների վերաբերյալ:
Քանի որ ԱՓՇԱՏԿ-ը ԵԽ աջակցությամբ ձեռնամուխ է եղել ուսումնասիրություն իրականացնել և ձեռնարկ մշակել COVID-19 համավարակի ժամանակաշրջանում կրթության կեղծարարաության, դրա դեմ պայքարի, բացահայտման ձևերի և ռիսկերի վերաբերյալ, երկու նախագծերի մասնակիցների միջև կկազմակերպվեն հավելյալ հանդիպումներ միմյանցից սովորելու և լավագույն փորձը հետագայում փոխանակելու նպատակով: