Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագիրը մոտեցավ իր ավարտական փուլին:
    May 4, 2022

    «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագիրը մոտեցավ իր ավարտական փուլին:

    2018 թվականի սեպտեմբերին սկսված «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագիրը մոտեցավ իր ավարտական փուլին: Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել հայկական և նորվեգական բուհերի միջև համագործակցությունը հատկապես  ճանաչման  հարցերում:  NACAR-ի շրջանակներում ս.թ. ապրիլի 19-22-ը տեղի ունեցավ ևս մեկ այց Օսլո, Նորվեգիա` քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև Երևանում մայիսին կազմակերպվող ավարտական համաժողովը:

    ԱՓՇԱՏԿ-ի կողմից այցին մասնակցեցին չորս գնահատման մասնագետներ:  Նորվեգական գործընկերները այցի օրակարգը նախապատրաստել էին հայկական գործընկերների ցանկություններին համապատասխան` նախատեսելով հանդիպումներ ինչպես Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունում (NOKUT), այնպես էլ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի համալսարանում (USN – University of South-Eastern Norway) համապատսխան բաժինների հետ:  Ճանաչման համատեքստում մեծ հետաքրքրությամբ քննարկվեցին վերջերս ներդրված և  գործարկված  նորվեգական դիպլոմների թվային գրանցամատյանը և ճանաչման ներքին ռեգիստրը: Մասնակիցները նաև ծանոթացան օտարերկրյա որակավորումների ճանաչման ոլորտի ազգային զարգացումներին և հատկապես ավտոմատ ճանաչման մեխանիզմներին:

    Հարավարևելյան Նորվեգիայի գործընկերները ներկայացրեցին իրենց հաստատությունները և կրթական ծրագրերը:  Այնուհետև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչները  երկկողմ հանդիպումներ ունեցան՝ քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons