Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ԱՓՇԱՏԿ-ն՝ Գրոնինգենի հռչակագրի ցանցի «Ցանցի հերոս» թեմայով վեբինարների շարքում
    November 26, 2026

    ԱՓՇԱՏԿ-ն՝ Գրոնինգենի հռչակագրի ցանցի «Ցանցի հերոս» թեմայով վեբինարների շարքում

    2026 թվականի նոյեմբերի 25-ին ԱՓՇԱՏԿ-ը մասնակցել է Գրոնինգենի հռչակագրի ցանցի (ԳՀՑ) «Ցանցի հերոս» թեմայով վեբինարների շարքին՝ հանդես գալով «Ակադեմիական ճանաչման նկատմամբ վստահության ամրապնդում. իսկության ստուգում, թվայնացում և արհեստական բանականության ապագա դերը Հայաստանում» թեմայով փոդքասթին։

    ԱՓՇԱՏԿ-ը ներկայացրել են գլխավոր տնօրեն Գայանե Հարությունյանը և միջազգային հարաբերությունների ու ռազմավարական զարգացման համակարգող Անի Հովհաննիսյանը։

    Վեբինարը հնարավորություն է ընձեռել միջազգային հարթակում ներկայացնելու ակադեմիական ճանաչման ոլորտում Հայաստանի փորձը և լուսաբանելու ԱՓՇԱՏԿ-ի գործունեությունը՝ ուղղված որակավորումների ճանաչման գործընթացներում վստահության ամրապնդմանը, թափանցիկության, որակի և բարեվարքության ապահովմանը։

    Փոդքասթի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ակադեմիական ճանաչման համակարգին, որակավորումների գնահատման և իսկության ստուգման գործելակերպին, կրթության ոլորտում կեղծարարության կանխարգելմանը, թվայնացմանն ու միջազգային համագործակցությանը։ Հատուկ շեշտադրվել է կրթության ոլորտում կեղծարարության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ ԱՓՇԱՏԿ-ի երկարամյա գործունեությունը՝ հետազոտությունների, կարողությունների նախաձեռնությունների և միջազգային գործընկերության միջոցով։ Այս համատեքստում կարևորվել է ԱՓՇԱՏԿ-ի՝ որպես գործընկեր կազմակերպության ներկայիս ներգրավվածությունը CIMEA-ի կողմից համակարգվող «Fraud-ACT» ծրագրում՝ ընդգծելով իրազեկվածության բարձրացման, կեղծարարության կանխարգելման և բացահայտման կարողությունների ամրապնդման, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության խթանման և որակավորումների նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի նշանակությունը։ Փոդքասթի ընթացքում ընդգծվել է նաև պաշտոնական և վստահելի տեղեկատվական աղբյուրների ու ստուգման հուսալի մեխանիզմների առանցքային դերը՝ ճանաչման վերաբերյալ արդար, թափանցիկ և ապացույցների վրա հիմնված որոշումների կայացման գործում։

    Վեբինարի առանցքային թեմաներից է եղել արհեստական բանականության աճող դերը ակադեմիական ճանաչման և կրթական փաստաթղթերի իսկության ստուգման գործընթացներում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին, այնպես էլ դրան առնչվող մարտահրավերներին, այդ թվում՝ հուսալիության, կողմնակալության, թափանցիկության, տվյալների պաշտպանության և կրթության ոլորտում խարդախությունների նոր ձևերի ի հայտ գալու խնդիրներին։ Հատկապես ընդգծվել է մարդկային փորձագիտական գիտելիքների, մասնագիտական դատողության և հաշվետվողականության կարևորությունը՝ ճանաչման գործընթացներում արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեքստում։

    Գրոնինգենի հռչակագրի ցանցում իր ներգրավվածության միջոցով ԱՓՇԱՏԿ-ն շարունակում է նպաստել կրթական թվային փաստաթղթերի փոխանցելիության, միջսահմանային վստահության ամրապնդման, ինչպես նաև ճանաչման թափանցիկ, հուսալի և սովորողակենտրոն գործելակերպի զարգացման շուրջ միջազգային երկխոսությանը։

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons