ԱՓՇԱՏԿ-ը, իր դիմումի հաստատումից հետո, պաշտոնապես միացել է Գրոնինգենի հռչակագրի ցանցին (Groningen Declaration Network, GDN)։
Գրոնինգենի հռչակագրի ցանցը 2012 թվականին հիմնադրված միջազգային ոչ առևտրային ցանց է, որը միավորում է կրթության վերաբերյալ թվային փաստաթղթերի և ուսանողների տվյալների անվտանգ, էթիկական սկզբունքներին համապատասխան և փոխգործունակ փոխանակման զարգացմանը նպաստող կազմակերպություններին։ Ցանցի նպատակն է խթանել ակադեմիական և մասնագիտական շարժունությունը՝ աջակցելով վստահելի թվային լուծումների կիրառմանը, միջազգայնորեն ընդունված գործելակերպերի տարածմանը և սովորողների՝ իրենց կրթական տվյալներին հասանելիության ապահովմանը։
Միանալով ցանցին՝ որպես ԱՓՇԱՏԿ-ը վերահաստատում է իր հանձնառությունը ակադեմիական ճանաչման ոլորտում թափանցիկության, տվյալների անվտանգության, փոխգործունակության և վստահության սկզբունքներին։ Այս քայլը համահունչ է Հայաստանում որակավորումների իսկության ստուգման համակարգերի ամրապնդման, թվայնացման խթանման, ինչպես նաև ճանաչման ընթացակարգերի հուսալիության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ Կենտրոնի շարունակական ջանքերին։
Գրոնինգենի հռչակագրի ցանցին անդամակցությունը ԱՓՇԱՏԿ-ին լրացուցիչ հնարավորություններ կընձեռի փորձի փոխանակման, միջազգային քննարկումներին մասնակցության և կրթության վերաբերյալ թվային փաստաթղթերի զարգացման ու դրանց անդրսահմանային ճանաչման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների հետ համագործակցության համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ Գրոնինգենի հռչակագրի ցանցի ստորագրող կողմեր




