Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ԱՓՇԱՏԿ-ը մասնակցել է Հռոմում կայացած ARAQUA2 ծրագրի շրջանակում կազմակերպված փորձի փոխանակման աշխատաժողովին
    October 23, 2026

    ԱՓՇԱՏԿ-ը մասնակցել է Հռոմում կայացած ARAQUA2 ծրագրի շրջանակում կազմակերպված փորձի փոխանակման աշխատաժողովին

    2026 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՓՇԱՏԿ-ը մասնակցել է «Բարձրագույն կրթության մուտքի որակավորումների ավտոմատ ճանաչման գործիքակազմը» խորագրով փորձի փոխանակման աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Իտալիայի Հռոմ քաղաքում՝ ARAQUA 2 «Ճանապարհ դեպի բարձրագույն կրթության մուտքի որակավորումների ավտոմատ ճանաչում 2» ծրագրի շրջանակում։ Հանդիպումը կազմակերպվել է Իտալիայի ակադեմիական տեղեկատվական կենտրոնի (CIMEA) կողմից և անցկացվել Գուլիելմո Մարկոնիի համալսարանում։

    ԱՓՇԱՏԿ-ը ներկայացրել են Անի Հովհաննիսյանը՝ միջազգային հարաբերությունների և ռազմավարական զարգացման համակարգողը, և Լուսինե Համբարձումյանը՝ որակավորումների գնահատման մասնագետը։

    Հանդիպմանը մասնակցել են ARAQUA 2 ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ քննարկելու բարձրագույն կրթության մուտքի որակավորումների ավտոմատ ճանաչման գործնական կիրառման հարցերը։ Քննարկումները վերաբերել են իրավական կարգավորումներին, թվային գործիքներին և տվյալների շտեմարաններին, որակի ապահովմանը, ինչպես նաև ավտոմատ ճանաչման գործընթացի զարգացման համար անհրաժեշտ քաղաքականությանը և իրականացման ուղիներին։

    Ներկայացումների, աշխատանքային խմբերի և մասնագիտական փորձի փոխանակման միջոցով մասնակիցներն ուսումնասիրել են որակավորումների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը բարելավելու, ինչպես նաև ճանաչման կենտրոնների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները։

    ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը նպաստել է ARAQUA2 ծրագրի գործընկերների միջև մասնագիտական փորձի և գիտելիքների փոխանակմանը՝ աջակցելով ավտոմատ ճանաչման զարգացմանն ու տարբեր երկրների միջև որակավորումների ճանաչման գործընթացների դյուրացմանն ուղղված շարունակական աշխատանքներին։

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons