Սույն թվականի հունվարի 29-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) տեղի ունեցավ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը ներկայացրեց ԱՓՇԱՏԿ-ի 2020թ. տարեկան հաշվետվությունը և 2021թ. գործունեության պլանը, որոնք հաստատվեցին խորհրդի կողմից միաձայն:
ԱՓՇԱՏԿ-ի 2020թ. հաշվետվությունը հասանելի է կայքում այս հղմամբ։