Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվություն
      • ՀՀ որակավորումների ճանաչումը արտերկրում
      • Տեղեկատվության տրամադրում
    • Ճանաչում
      • Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գլոբալ կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական առաջին նիստը
    July 20, 2023

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գլոբալ կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական առաջին նիստը

    2023 թվականի հուլիսի 4-5-ը Փարիզում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գլոբալ կոնվենցիայի (ԳՃԿ) անդամ պետությունների միջկառավարական առաջին նիստը: Հանդիպման բացմանը ներկա էր նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ​​պատվիրակության դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

    Մինչ այժմ աշխարհի տարբեր տարածաշրջաններից 23 երկրներ վավերացրել են ԳՃԿ, և այդ երկրների թվում է նաև Հայաստանը։ Միջկառավարական համաժողովի առաջին նստին որպես դիտորդներ ներկա էին նաև այն երկրները, որոնք դեռ չեն վավերացրել կոնվենցիան։ Միջկառավարական համաժողովի դերն է խթանել և վերահսկել գլոբալ իրավական ակտի կիրարկումը ազգային մակարդակում` երաշխավորությունների, հռչակագրերի, լավագույն փորձի  կամ այլ տիպի փաստաթղթերի ընդունման միջոցով: Համաժողովը կարող է նաև մշակել կանոնակար անդամ պետությունների համար՝ խորհրդակցելով Տարածաշրջանային ճանաչման կոնվենցիաների կոմիտեների հետ:

    Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին միջկառավարական նիստի բյուրոյի ընտրությանը, որը կգործի մինչև հաջորդ` հերթական նիստը (նիստերը նախատեսվում է գումարել երկու տարին մեկ անգամ), կանոնակարգի ընդունումը և 2023-2025 թվականների աշխատանքային ծրագրի և դրա կիրարկման ժամանակացույցի ընդունումը: Իր աշխատանքում միջկառավարական նիստին և ընտրված բյուրոյին աջակցում է Քարտուղարությունը, որը տրամադրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից և նախապատրաստում է նիստերի առընչվող փաստաթղթերը, կազմում է օրակարգը,  հեևում է  թե ինչպես են   իրականցվում նիստերի ժամանակ ընդունված որոշումները:

    Այսուհետ,  Բյուրոյի ընտրությունից և Կանոնակարգի հաստատումից հետո, Կոնվենցիայի իրականացումը մասնակից պետությունների կողմից հնարավոր կլինի սկսել Կոնվենցիայի կառույցների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների համակարգմամբ։    Ազգային մակարդակով ԱՓՇԱՏԿ-ը ըստ Կոնվենցիայի, «ազգային կառույց» է, որը կնպաստի իրավական ակտի կիրարկմանը  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և համագործակցելով Հայաստանի բուհերի հետ:

    Գլոբալ կոնվենցիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.unesco.org/en/higher-education/global-convention

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons