Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվություն
      • ՀՀ որակավորումների ճանաչումը արտերկրում
      • Տեղեկատվության տրամադրում
    • Ճանաչում
      • Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ENIC-NARIC ցանցերի 31րդ տարեկան համաժողովը Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանում
    July 2, 2024

    ENIC-NARIC ցանցերի 31րդ տարեկան համաժողովը Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանում

    2024թ. հունիսի 23-25-ը կայացավ ENIC-NARIC ցանցերի 31-րդ տարեկան համաժողովը Իտալիայում` Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանում: Համաժողովը համախմբել էր շուրջ 150 ներկայացուցիչների ճանաչման ազգային տեղեկատվական կենտրոններից: ԱՓՇԱՏԿ-ի երեք աշխատակիցներ մասնակցեցին համաժողովին: Այս տարվա համաժողովը հոբելյանական էր, քանի որ նշվում էր NARIC ցանցերի ստեղծման 40 տարին, ինչպես նաև հյուրընկալող կողմ իտալական CIMEA տեղեկատվական կենտրոնի 40 տարին: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի, ENIC բյուրոյի և NARIC խորհրդի, ինչպես նաև ELCORE հաղորդակցման խմբի իրականացրած աշխատանքները և նոր նախաձեռնությունները: Համաժողովի ծրագիրը բաղկացած էր 12 աշխատանքային խմբերով քննարկումներից` փախստականների որակավորումների ճանաչման, տրանսազգային կրթության, ավտոմատ ճանաչման, ճանաչումը թվայնացման միջոցով թեմաներով: Աշխատանքային քննարկումներից մեկը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ազգային տեղեկատվական կենտրոնների համար Եվրոպայի խորհրդի իրականացրած դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ էր, որի ընթացքում ԱՓՇԱՏԿ-ի տնօրենը ներկայացրեց 2023թ. կրթության մեջ կեղծարարության վերաբերյալ իրականացրած ԱՓՇԱՏԿ-ի ծրագիրը: Տարեկան հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև արհեստական բանականության ազդեցությանը կրթության վրա:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons