«ԵՊԿՏ-ի Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կիրառկման թեմատիկ աշխատանքային խումբ» ծրագրի նպատակն է աջակցել Բոլոնիայի գործընթացի իրականացմանը Thematic Peer Group B (TPG B) երկրներում՝ ազգային օրենսդրության և Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային համապատասխան ընթացակարգերի հիման վրա։
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներից մեկը 2023թ նոյեմբերի 27-28 Հռոմում մասնակցեց CIMEA-ի կողմից գնահատման մասնագետների համար կազմակերպված հանդիպմանը` «ԵՊԿՏ-ի Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կիրառկման թեմատիկ աշխատանքային խումբ» ծրագրի շրջանակներում: Հանդիպման մասնակից երկրներն էին Իտալիան, Հայաստանը, Ֆրանսիան, Լիտվան և Վրաստանը: Այս հանդիպման շրջանակներում գնահատման մասնագետները ներկայացրեցին իրենց կենտրոնների աշխատանքը, իրավիճակը փախստականների որակավորումների ճանաչման հետ կապված: CIMEA-ի տնօրենը մանրամասն ներկայացրեց ավտոմատ ճանաչմանն ուղղված իրենց կենտրոնի գործունեությունը: Այս հանդիպումը հրաշալի հնարավորություն էր փորձի փոխանակման և նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար: