Ճանաչման գործիքաշար
Դիպլոմի հավելված
Դիպլոմի հավելվածը բարձրագույն կրթական որակավորմանը կցված փաստաթուղթ է, որը կոչված է բարելավաելու որակավորումների թափանցիկությունը և կդյուրինացնի օտարերկրյա որակավորումների ճանաչումը: Այն նախատեսված է որակավորման բնօրինակում նշված անձի կողմից ուսումնասիրված և հաջողությամբ ավարտած ուսումնառության բնույթի, մակարդակի, բավանդակության և կարգավիճակի նկարագրությունը ներկայացնելու համար: Այս ճկուն գործիքի ստեղծումը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն , իսկ այնուհետև միացյալ վերանայվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհուրդի կողմից:
Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգ
ԿՓԵՀ-ը գործիք է, որը ստեղծվել է թափանցելիություն ապահովելու, հաստատությունների միջև կամուրջ կառուցելու և ուսանողների հնարավորությունները ընդլայնելու նպատակով: Համակարգը դյուրացնում է հաստատությունների կողմից ուսանողի գիտելիքների և ձեռքբերումների գնահատումը ընդհանուր չափորոշիչների’ կրեդիտների և գնահատականների միջոցով: ԿՓԵՀ-ը 1989թ. ներկայացվել է Եվրամիության Էրասմուս ծրագրի շրջանակներում որպես կրեդիտների փոխանցման համակարգ, որը պայմանավորված է ուսանողի կողմից ծրագիրն ավարտելու համար պահանջվող ծանրաբեռնվածությամբ: Բացի այդ, այս համակարգը դյուրինացնում է արտասահմանում ստացած կրթության ժամանակահատվածի ճանաչումը և բարելավում է ուսանողական շարժունությունը:



