Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ԱՓՇԱՏԿ-ի կազմակերպած սեմինարը Էրազմուս+ OCTRA 2 ծրագրի շրջանակում
    May 22, 2024

    ԱՓՇԱՏԿ-ի կազմակերպած սեմինարը Էրազմուս+ OCTRA 2 ծրագրի շրջանակում

    2024թ.-ի  մայիսի 21-ին Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ)  ՀՀ բուհերի համար կազմակերպել էր  սեմինար` «Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ` թափանցիկության և ճանաչման համար»  թեմայով` Էրազմուս+ OCTRA 2 ծրագրի շրջանակներում:  Սեմինարի նպատակն էր խթանել ազգային տեղեկատվական կենտրոնների և բուհերի երկխոսությունը` նպաստելով որակավումների ճանաչման գործընթացի թափանցիկությանը:  Սեմինարի կարևոր շեշտադրումներից էին միկրո-որակավորումները և դրանց մասին հավաստի տեղեկատվության տրամադրումը կատալոգներում:

    Բացման խոսքում ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը  նշեց, որ արդի աշխարհում դասընթացների առցանց կատալոգներն ունեն առանցքային նշանակություն յուրաքանչյուր բուհի  համար`  հանդիսանալով ակադեմիական թափանցիկության և մատչելիության հիմնաքար և ծառայելով  որպես ուղեցույց դիմորդների և ուսանողների,  բուհերի ակադեմիական և վարչական  անձնակազմի և այլ շահագրգիռ կողմերի համար: Կրթության զարգացման ժամանակակից միտումների և դրանց մոդելների վրա մեծ ազդեցություն ունեն տեխնոլոգիական  զարգացումները,  և կատալոգները չեն կարող ընկալվել զուտ որպես փաստաթղթեր: Դրանք հանդիսանում են գիտելիքի համապարփակ էլեկտրոնային շտեմարաններ, որոնց մեջ ամփոփված են բուհերի ակադեմիական առաջարկները, արժեքները և նպատակները: Ավելին, մրցակցային միջավայրում, երբ բուհերը ձգտում են գերազանցության, կատալոգները բացահայտում են յուրաքանչյուր բուհի կողմից առաջարկվող եզակի հնարավորությունները: Չի կարող անտեսվել դասընթացների կատալոգների անփոխարինելի դերը հավատարմագրման գործընթացում, քանի որ դրանք ծառայում են որպես ապացույց, որ  բուհը հավատարիմ է իր առաքելությանը:

    OCTRA 2 ծրագրի հիմնական նպատակները և գործառույթները ներկայացրեց Լատվիայի ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն  տիկին Բայբա Ռամինան:  Այնուհետև, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ( ՈԱԱԿ) փորձագետ Անի Մկրտչյանի կողմից ներկայացվեց MICRO-GEAR Էրազմուս+  ծրագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ-ում միկրո-որակավորումների լայն տարածումը որպես բարձրագույն կրթության համապատասխանության, որակի և ճկունության բարելավման գործիք: Ծրագրի շրջանակներում  ՀՀ-ում միկրո-որակավորումների իրավիճակի  վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունը  բազմաթիվ հարցեր առաջացրեց` հատկապես իրավական կարգավորումներին վերաբերվող, ինչպես նաև թե ինչպես կարող են  բուհերը համագործակցել աշխատաշուկայի հետ միկրո-որակավորումնեի համատեքստում:

    Սեմինարի ժամանակ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը  ներկայացրեց իրենց բուհի կողմից երկու տարի առաջ մեկնարկած մանկավարժական  միկոր-որակավորումների շնորհման փորձը`  անդրադառնալով դրանց նպատակին, մշակման մեթոդաբանությանը և  առկա մարտահրավերներին:

    Հայաստանի ամերիկյան համալսարանի  Հաղորդակցման բաժնի տնօրեն Նարեկ Ղազարյանը  ներկայացրեց իրենց բուհի  դասընթացների առցանց կատալոգը` շետադրելով դրա առանցքային կարևորությունը, մշակման և պարբերական լրամշակման ինստիտուցիոնալ քաղաքականությունը: Նշվեց նաև, որ կատալոգում ներառված է տեղեկատվություն կրթական ծրագրերի և դրանց առանձին մոդուլների, ինչպես նաև այն դասընթացների մասին, որոնք առաջակվում են հանրությանը վճարովի հիմունքներով: Բուհի կատալգում  ներառված  է նաև տեղեկատվություն  կրթական գործընթացի այլ հարցերի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մեկ հարթակից գտնել իրենց հետքրքրող հարցերի պատասխանները:

    Սեմիարի վերջում քննարկվեցին OCTRA 2 ծրագրի կողմից մշակաված  երկու ուղեցույցները` դասընթացների առցանց կատալոգների և միկրո-որակավորումների վերաբերյալ:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons