Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Էրազմուս+ OCTRA 2 ծրագրի հերթական միջոցառումները
    April 1, 2024

    Էրազմուս+ OCTRA 2 ծրագրի հերթական միջոցառումները

    Ս․ թ․ մարտի 20-21-ին Վարշավայում տեղի ունեցան «Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ` թափանցիկության և ճանաչման համար» (OCTRA 2) Էրազմուս+ ծրագրի հերթական միջոցառումները; Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից միջոցառումներին մասնակցում էին Գայանե Հարությունյանը և Լուսինե Համբարձումյանը:

    Մարտի 20-ին տեղի ունցավ գործընկերային հանդիպում նվիրված  կրթական ծրագրերին, դասընթացներին, միկրո-որակավորումներին, առցանց կատալոգներին և դրանց կարևորությանը: Հանդիպմանը ներկա էին նաև բուհերի ներկայացուցիչները, ուսանողները և գործատուները, ովքեր ներկայացրեցին իրենց դիրքորոշումը` կարևորելով կրթական դասընթացների վերաբերյալ բուհի կողմից հանրությանը  տրամադրվող որակյալ տեղեկատվությունը: Հանդիպումը ավարտվեց պանելային քննարկմամբ նվիրված միկրո-որակավորումներին և դրանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովմանը:

    Հաջորդ օրը` մարտի 21-ին   տեղի ունեցավ ծրագրի կոորդինացիոն հանդիպումը, որի ժամանակ ամփոփվեցին գործընկերային հանդիպման արդյունքները, քննակվեցին  ընթացիկ աշխատանքները և հետագա քայլերը:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons