Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն կրթության գլոբալ կոնվենցիայի առաջին արտահերթ միջկառավարական նիստը
    March 20, 2024

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն կրթության գլոբալ կոնվենցիայի առաջին արտահերթ միջկառավարական նիստը

    2024 թվականի մարտի 7-ին  Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում գումարվեց Ճանաչման գլոբալ կոնվեցիայի անդամ պետությունների արտահերթ միջկառավարական նիստը, որին մասնակցում էին 28 անդամ և 74 դիտորդ պետություններ և 17 կազմակերպություններ: Նիստը նշանավորեց բարձրագույն կրթության ոլորտում ՄԱԿ-ի այս առաջին համաշխարհային պայմանագրի ուժի մեջ մտնելու 1 տարին:

    Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գլոբալ կոնվենցիայի անդամ պետությունները միաձայն ընդունեցին սույն համաշխարհային պայմանագրի միջանկյալ աշխատանքային ծրագիրը՝ պարտավորվելով խթանել միլիոնավոր ուսանողների  որակավորումների ճանաչումը, շարժունության, աշխատանքի  և միջբուհական համագործակցության նպատակով:

    «Գլոբալ կոնվենցիան համաշխարհային մասշտաբով կրթությունը վերափոխելու ուժ ունի: Ճանաչումը պետք է լինի հասանաելի բոլորի համար»,- ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահ տիկին Սիմոնա-Միրելա Նիկուլեսկուն՝ կոչ անելով  ՄԱԿ-ի անդամ  երկրներին վավերացնել կոնվենցիան`ապահովելու բոլորի համար որակավորումների արդար, թափանցիկ և ոչ խտրական ճանաչումը:

    Աշխատանքային ծրագրի ընդունումը տեղի է ունենում բարձրագույն կրթության անընդհատ բարեփոխումների պայմաններում` որոնք միտված են  կրթության մասսայականցմանը և հասանելությանը, դրա դիվերսիֆիկացմանը և թվայնացմանը:

    Աշխատանքային ծրագիրը կենտրոնացած է չորս հիմնական ոլորտների վրա՝ Գլոբալ կոնվենցիայի կիրարկման ուղեցույցների մշակում, Գլոբալ կոնվենցիայի և տարածաշրջանային կոնվենցիաների միջև փոխհարաբերություններ, հետազոտություն և կարողությունների զարգացում, ինչպես նաև շահերի պաշտպանություն և հաղորդակցություն: Աշխատանքային ծրագիրը կգործի մինչև հաջորդ միջկառավարական նիստը` 2025 թվականի հունիսը:

    Հայաստանը միջկառավարական նիստում ներկայացրել է Ակադեմիական փոխճանաճման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գ. Հարությունյանը, ով նաև հանդիսացել է միջանկյան աշխատանքային ծրագրի մշակաման աշխատանքային խմբի անդամ:

    Գլոբալ կոնվենցիայի մասնակից պետությունների ճնշող մեծամասնությունը (28-ից 26-ը) նաև հանդիսանում են տարածաշրջանային ճանաչման կոնվենցիաներից մեկի անդամ պետություններ: Նրանք միասին հյուրընկալում են աշխարհի 6,4 միլիոն միջազգային շարժուն ուսանողների մեկ չորրորդին:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons