Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Աշխատաժողով «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով
    April 5, 2022

    Աշխատաժողով «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով

    Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ:

    Քննարկվող թեմայի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2021 թ. ուժի մեջ է մտել ասիական և խաղաղօվկիանորսյան տարածաշրջանում բարձրագույն որակավորումների փոխճանաչման Տոկիոյի կոնվենցիան, իսկ նոյոմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Բոլոր երեք կոնվենցիաները (Հայաստանը դեռ 2005 թվականին միացել էր եվրոպական տարածաշրջանում Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման Լիսաբոնի կոնվենցիային) ունեն ռազմավարական նշանակություն և խթանում են ՀՀ որակավորումների ճանաչումը աշխարhի տարբեր տարածաշրջաններում, ակադեմիական և մասնագիտական շարժունությունը:

    Նիստի ընթացքում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գ. Հարությունյանը և բարձրագույն կրթության փորձագետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, մասնավորապես ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման մասին հետազոտությունը: Հարցուպատասխանի և շահագրգիռ քննարկման միջոցով ներկայացվել են օտարերկրյա որակավորումների ճանաչման ընթացակարգերը, այդ գործընթացում ԱՓՇԱՏԿ–ի կողմից մատուցվող ծառայությունները:

    Նիստին ներկա էին ՀՀ բուհերից շուրջ 40 մասնակից՝ ներառյալ 12 ռեկտոր, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ: ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքների ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում ճանաչման գործընթացում առկա խնդիրների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և գործող ընթացակարգերի վերանայման վերաբերյալ:

     

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons