Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Տեղի ունեցավ NATREQ_RQ ծրագրի ամփոփիչ համաժողովը և վերապատրաստման դասընթացը
    November 4, 2024

    Տեղի ունեցավ NATREQ_RQ ծրագրի ամփոփիչ համաժողովը և վերապատրաստման դասընթացը

    2024թ. Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) երկրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի խորհրդի ոչ ԵՄ անդամ երկրների ազգային տեղեկատվական կենտրոնների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրին, և կենտրոնի ներկայացրած «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREQ-RQ» ծրագիրը ընտրվեց ֆինանսավորման համար: Ծրագրի նպատակն էր նպաստել բուհերում փախստականների որակավորումների ճանաչման գործընթացի խթանմանը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: Ծրագիրը համակարգում էր Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, ծրագրում ներառված էին ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երևանի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ:

    2024թ. հոկտեմբերի 31-ին կայացավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREQ-RQ» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերի համար մշակված որակավորումների ճանաչման վերաբերյալ ձեռնարկը՝ հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների որակավորումների ճանաչմանը:

    Համաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները: Հանդիպման առաջին մասում ներկայացվեցին ՀՀ-ում փախստականների ընդհանուր իրավիճակը, նրանց որակավորումների ճանաչման հետ կապված խնդիրները, նախատեսվող աշխատանքները և ծրագրի շրջանակներում մշակված ձեռնարկը:

    Համաժողովին հաջորդեց դասընթացը, որը նախատեսված էր ՀՀ բուհերի միջազգային բաժինների և ընդունելության հարցերով զբաղվող անձնակազմի համար: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել փախստականների որակավորումների ճանաչման մեթոդաբանությունը` նպաստելով բուհերում փախստականների որակավորումների ճանաչման ընթացակարգերի մշակմանը: Վերապատրաստումը անցկացրեց ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետը:

     

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons