Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Տեղի ունեցավ «NATREC-RQ» ծրագրի հերթական հանդիպումը
    June 30, 2024

    Տեղի ունեցավ «NATREC-RQ» ծրագրի հերթական հանդիպումը

    Ս․թ․ հունիսի 28-ին տեղի ունեցավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշներհային ծրագրի հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջիկա աշխատանքները և հստակեցնել ժամանակացույցը:

    Մասնավորապես, մասնակիցները քննարկեցին   Հայաստանի Հանրապետության բուհերի համար նախատեսված ճանաչման վերաբերյալ ձեռնարկի հիմնական բովանդակային շեշտադրումները և բաժինները, ինչպես նաև ժամկետները: Ձեռնարկը լինելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն, ինչը նպաստելու է ձեռնարկի լայն տարածմանն ու կիրառմանը:

    ԱՓՇԱՏԿ-ի թիմը մասնակիցներին ներկայցրեց նաև ծրագրի շրջանակներում բուհերում նախատեսված վերապատրաստումների նպատակը և մոտավոր ժամանակահատվածը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված բուհերի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Փախստականների Եվրոպական որակավորման անձնագրի (EQPR) մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստմանը:

    Ծրագրում ընդգրկված բուհերի ներկայացուցիչները ևս մեկ անգամ շեշտեցին վերապատրաստումների կարևորությունը և ԱՓՇԱՏԿ-ի հետ կանոնավոր համագործակցությունը: Հանդիպամ ավարտին մասնակիցները որոշեցին հաջորդ հանդիպման օրը, որի ընթացում իրականացվելու է ճանաչման ձեռնակի մշակման աշխատանքների բաժանումը:

     

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons