Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • տեղի ունեցավ «DETECT» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը
    May 11, 2023

    տեղի ունեցավ «DETECT» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը

    Ս. թ. ապրիլի 21-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար/DETECT» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագրում բացի ԱՓՇԱՏԿ-ի փորձագետներից ներգրավված է նաև Իտալիայի ազգային տեղեկատվական կենտրոնի (CIMEA) փորձագետը:

    2023 թ. առաջին անգամ Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված ոչ ԵՄ անդամ երկրների ազգային տեղեկատվական կենտրոններին և ԱՓՇԱՏԿ-ը 5 շահած կենտրոններից մեկն է: Դրամաշնորհների նպատակն է նպաստել ազգային տեղեկատվական կենտրոնների առաքելությանը` կրթության ոլորտում համագործակցության ու շարժունության խթանման, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչմանը:

    Դեռևս 2021 թ.-ին ԱՓՇԱՏԿ-ի և Եվրոպայի Խորհրդի փորձագետների կողմից` Եվրոպայի Խորհրդի ֆինանսական աջակցությամբ իրականացրել էր «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը և բացահայտումը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19 դարաշրջանում» խորագրով ուսումնասիրությունը, որը տպագրվել է 2022թ.  նոյեմբերի 14-ին: Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած անհրաժեշտությունը՝ վերանայելու կրթության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն միջոցառումների համար կիրառվող ավանդական գործիքներն ու քաղաքականությունները։

    Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կրթական կեղծարարությունը և կոռուպցիոն պրակտիկան ոչ միայն խոչընդոտում են կրթության բոլոր մակարդակների հասանելիությանը, այլև ազդում են կրթության որակի, հետազոտության արդյունքների վստահելիության վրա և մարտահրավեր են նետում որակավորումների ճանաչմանը:

    Այսպիոսով, DETECT ծրագրի նպատակն է վերոնշյալ ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների հիման վրա մշակել վերապատրաստման դասընթաց, որը կզինի կրթության ոլորտի շահակիցներին կրթական կեղծարարության հայտնաբերման և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ կարողականություններով: Դասընթացը կտա կրթական կեղծարարության և դրա կանխարգելման, հայտնաբերման և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ մեթոդաբանության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: Այն նաև կնպաստի իրազեկման միջոցառումների կազմակերպանը, կեղծարարության կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, իրավական և էթիկական հարցերի վեր հանմանը: Վերապատրաստումը կնպաստի, որպեսզի կրթության շահակիցները պաշտպանեն իրենց ռեսուրսները, հեղինակությունը և վստահությունը: Մասնակիցներին տալով կրթական կեղծարարության հայտնաբերման և կանխարգելման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ դասընթացը կնվազեցնի կրթական կեղծարարության ազդեցությունը և կխթանի բարեվարքության և հաշվետվողականության մշակույթը:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons