Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը հանդիսանում է ARAQUA 2` «Բարձրագույն կրթություն մուտք տվող որակավորումների ավտոմատ ճանաչման ուղիները 2» Էրազմուս+ ծրագրի գործընկերը: Ծրագիրը մեկնարկել է 2025թ. և հանդիսանում է ARAQUA նախագծի (2022-2024) շարունակությունը: Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել և ստեղծել բարձրագույն կրթության մուտքի հնարավորություն տվող որակավորումների ավտոմատ ճանաչման համակարգ։ Ծրագրի մասնակիցներն են`
- Ակադեմիական տեղեկատվական կենտրոն (AIC), Լատվիա
- Բարձրագույն կրթության ոլորտում տեղեկատվության և որակավորումների ճանաչման կենտրոնը (CIP), Բոսնիա և Հերցեգովինա
- Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկանտվական կենտրոնը (ArmENIC), Հայաստան:
- Բարձրագույն կրթության և գիտության դանիական գործակալություն (UFS), Դանիա
- Կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (NCEQE), Վրաստան
- Բարձրագույն կրթության և գիտության գործակալություն (ASHE), Խորվաթիա
- Ակադեմիական շարժունության և համարժեքության տեղեկատվական կենտրոն (CIMEA), Իտալիա
- Բարձրագույն կրթության զարգացման ազգային կենտրոն (HEDNC), Ղազախստան
- Մալթայի որակավորումների ճանաչման տեղեկատվական կենտրոն (MQRIC), Մալթա
- Որակավորման գործակալություն (QA), Սերբիա
- Ecctis կենտրոն (UK ENIC), Միացյալ Թագավորություն
Ծրագրի շրջանակներում 24.10.2025 թվականին տեղի ունեցավ ARAQUA 2 նախագծի մեկնարկային հանդիպումը, որը կազմակերպել էր Լատվիայի Ակադեմիական տեղեկատվական կենտրոնը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախագծի հիմնական նպատակները, խնդիրները և սպասվող արդյունքները։ Մասնակիցները քննարկեցին գործընկեր երկրներում բարձրագույն կրթության մուտքի որակավորումների քարտեզագրման գործընթացը՝ հիմք ընդունելով ARAQUA նախագծում (2022–2024) սահմանված չափանիշները, ինչպես նաև համաձայնեցին հետագա քայլերի և համագործակցության ձևաչափերի վերաբերյալ։




