2026թ. փետրվարի 10-11-ին Ակադեմիական փոխանակման լեհական ազգային գործակալությունում (NAWA, Վարշավա) տեղի ունեցավ սլավոնախոս գնահատման մասնագետների հանդիպում, որին մասնակցում էին ENIC-NARIC ցանցերի անդամ երկներ։ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի երկու գնահատման մասնագետ ևս մասնակցեցին հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ռուսական, ուկրաինական, բելառուսական որակավորումների ճանաչման առանձնահատկությունները և տեղի ունեցավ փորձի փոխանակմանը։ Հանդիպումը նպաստեց սլավոնախոս գնահատման մասնագետների համագործակցության ամրապնդմանը։




