Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • Միջազգայնացումը ազգային մակարդակում
    October 4, 2019

    Միջազգայնացումը ազգային մակարդակում

    2017թ․-ի նոյեմբերի 20-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ԲՈՒՍԹ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի կոորդինացիոն հանդիպումը, իսկ նոյեմբերի 21-ին` «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողով:
    «ԲՈՒՍԹ»- Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի զարգացմամբ  խթանել ՀՀ բուհերի միջազգայնացումը: Ծրագրի կոորդինատորը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն է:
    Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ գործընկեր համալսարաններից` Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի Մ.
    Թումանյանի անվան պետական համալսարաններից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ՀՀ ԿԳ նախարարությունից, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից,
    ինչպես նաև ԵՄ գործընկեր համալսարաններից` Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից և Էստոնիայից: Կոորդինացիոն հանդիպման ժամանակ ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվեցին հետագա քայլերը և միջազգայնացման ազգային հարթակի ստեղծման անհրաժեշտությունը: Ստեղծվեցին երեք աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են միջազգայնացման ազգային ռազմավարության նախագիծի, կրթական ծրագրերի ազգային մոդելի և միջազգայնացման չափանիշների համեմատական ցուցանիշների մշակմամբ: «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողովին բացի ծրագրի գործընկերներից մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, ինչպես նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրեցին միջազգայնացման ռազմավարությունը իրենց երկրներում: Այնուհետև, համաժողովի մասնակիցները բաժանվեցին խմբերի և պատասխանատու մասնակցի օգնությամբ համաշխարհային կաֆե մեթոդով /World Cafe Method/ քննարկեցին միջազգայնացման ռազմավարությանը վերաբերող հարցեր` նշելով դրանցից յուրաքանչյուրի կարևորությունն ու առաջնահերթությունը: Քննարկման ավարտին խմբերի պատասխանատուները ներկայացրեցին քննարկման արդյունքները, որոնք հետագայում կնպաստեն միջազգայնացման ռազմավարության մշակմանը:
    Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի կողմից:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons