Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
      • ՀՀ որակավորումների ճանաչումն արտերկրում
    • Ճանաչում
      • Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը ներկայացվեց TAICEP-ի տարեկան hամաժողովին
    October 27, 2022

    ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը ներկայացվեց TAICEP-ի տարեկան hամաժողովին

    Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գ. Հարությունյանը և բարձրագույն կրթության փորձագետ Ա. Հովհաննիսյանը ս.թ. հոկտեմբերի 17-20-ը ներկա են գտնվել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի ունեցած Միջազգային որակավորումների գնահատման մասնագետների ասոցիացիայի (TAICEP) 8-րդ տարեկան համաժողովին:

    Սա ԱՓՇԱՏԿ-ի առաջին մասնակցությունն էր հեղինակավոր TAICEP-ի համաժողովին, և հատկանշական է, որ մասնակցելով առաջին անգամ` ԱՓՇԱՏԿ-ի ներկայացուցիչները հրավիրվել էին որպես խոսնակներ:

    Համաժողովի ընթացքում Գ. Հարությունյանը և Ա. Հովհաննիսյանը ներկայացրել են 2021թ.-ին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը. ռիսկերը  և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19-ի դարաշրջանում» ուսումնասիրության արդյունքները:

    Ուսումնասիրությունն իրականացվել է 2021թ.-ի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Մշակվել են ծավալուն հարցաշարեր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և ուսանողների համար: Բացի ԱՓՇԱՏԿ-ի փորձագետներից ուսումնասիրության մեր ընդգրկված է եղել նաև միջաղգային փսրձագետ:

    Ուսումնասիրության հիմնական նպատակն է ներկայացնել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը Հայաստանում կրթության ոլորտում կեղծարարության և կոռուպցիայի տարբեր ձևերի վրա: Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև Եվրոպայում առկա կրթական կեղծարարության պայքարին ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև ուսանողների տեսակետը:

    Ուսումնասիրությունը ներառել է նաև 2017-ից 2021 թթ. Հայաստանի Հանրապետությունում միջազգային կրթություն իրականացնող հաստատությունների հետ կապված զարգացումները և զուգահեռներ է անցկացվել 2017-ին ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրության հետ: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հեղինակների կողմից կատարվել են նաև առաջարկություններ:

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons