2021 թ․ մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան (Տոկիոյի կոնվենցիա), որը Հայաստանը ստորագրել էր 2011թ. նոյեմբերի 26-ին: Անկասկած, սա կարևոր ձեռքբերում է ՀՀ-ի համար և այն մեծապես կխթանի այդ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը կրթության ու գիտության ոլորտում:
Կոնվենցիան իր սկզբունքներով համահունչ է 1997թ. Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն կրթության որակավորումների Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային: Այն կստեղծի միասնական հարթակ` կրթության որակավորումների փոխճանաչման համար` նպաստելով ուսանողների և բուհերի ակադեմիական անձնակազմի շարժունությանը և ստեղծելով բազմամշակութային միջավայր: