Ս/թ հունիսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը և բարձրագույն կրթության մասնագետ Անի Հովհաննիսյանը ներկայացրեցին «ֆիանանսներ» բակալավրական կրթական ծրագրի իրենց կողմից իրականցված ուսումնառության վերջնարդյունքների բենչմարքինգը: Բենչմարքինգը կատարվել էր ՀՊՏՀ-ի կողմից իրականացվող հետազոտական ծրագրի շրջանակներում, որի ֆոկուս-խմբերում ընդգրկված է ԱՓՇԱՏԿ-ը: Բենչմաչքինգի համար նախապես ընտրվել էին 3 բուհերի բակալավրական կրթական ծրագրեր, որոնց ուսումնառության վերջնարդյունքները ԱՓՇԱՏԿ-ի կողմից վերլուծվել էին UNESCO World Reference Levels թվային գործիքով: Վերլուծության արդյունքում ստացված գրաֆիկական պրոֆիլը հնարավորություն է տալիս կատարել տարբեր տիպի վերլուծություններ` հասկանալու ծրագրի ուժեղ և թույլ կողմերը կարողունակությունների, գիտելիքի և հմտությունների տեսանկյունից: Նմանատիպ վերլուծություն ԱՓՇԱՏԿ-ն իրականացնելու է նաև ՀՊՏՀ-ի «տնտեսագիտություն» բակալավրական կրթական ծրագրի համար:
